«Արտաքին պարտքերի գծով պարտավորությունները ցանկացած դեպքում կկատարվեն»
26.03.2022 | 07:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.if24.ru/

«Ռուսաստանն ունի միջոցներ իր պարտավորությունները կատարելու համար, այդ թվում՝ արտաքին վարկատուների նկատմամբ։ Հարցը վճարումներ կատարելու մեջ է։ Քանի որ մեր եվրապարտատոմսերի սպասարկումը կատարվում է արտարժույթով, իսկ Ֆինանսների նախարարության արտարժութային հաշիվները եւ Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստներիը սառեցված են, կարող են առաջանալ որոշակի խնդիրներ։
Այնուամենայնիվ, մենք ունենք մեխանիզմ, որը թույլ է տալիս ցանկացած պարագայում կատարել Ռուսաստանի պարտավորություններն արտաքին պարտքերի մասով»,- ասել է Սիլուանովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Առաջինը՝ մենք արդեն երկու վճարում ենք կատարել արտարժույթով, եւ այդ վճարումները կատարվել են մեր արտարժութային հաշիվներից, որոնք սահմանափակումների տակ են։ Երկրորդը, եթե մեզ խանգարեն օգտագործել այդ մեխանիզմն, ապա ընդունված ընթացակարգի համաձայն, մենք մեր վարկատուներին կփոխանցենք ռուսաստանյան դեպոզիտարիայում ռուբլով բացված հաշիվներին»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: