Bloomberg. JP Morgan-ը մշակել է եվրապարտատոմսերով ռուսաստանյան վճարումը

18.03.2022 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #Ռուսաստան #եվրապարտատոմսեր
ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը՝ JP Morgan Chase-ը, մշակել է եվրապարտատոմսերով ռուսաստանյան վճարումը եւ այն ուղարկել Citigroup։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

«Այս շաբաթ մարվող ռուսաստանյան սուվերեն պարտատոմսերով արժեկտրոնային վճարումները ստացվել են JP Morgan-ի թղթակից բանկի կողմից, մշակվել եւ փոխանցվել են Citi-ի վճարային գործակալին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել էր, որ 2023 եւ 2043 թվականներին մարվող ՌԴ արտաքին պարտատոմսային փոխառություններով պարտատոմսերի մասով արժեկտրոնային եկամուտի վճարումների հանձնարարականը $117,2 միլիոն ընդհանուր գումարի չափով` մարտի 14-ին ուղարկված օտարերկրյա թղթակից բանկին, կատարված է։

«Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի եվրապարտատոմսերով վճարային գործակալին (Citibank, N.A., London Branch) միջոցների մուտքագրման արդյունքների մասին»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Bloomberg-ը Ռուսաստանի՝ $150 միլիարդի դեֆոլտ էր կանխատեսվում: Ըստ գործակալության հաշվարկների՝ հենց այդքան է կազմում պետական եւ կորպորատիվ չմարված պարտքի ընդհանուր գումարը։

«Ռուսաստանի կառավարությունը 2022 թվականի մարտի 16-ին պետք է տոկոսներ վճարի $117 միլիոն արժողությամբ դոլարային պարտատոմսերի համար: Դա չկատարելու կամ դոլարի փոխարեն ռուբլով վճարելու դեպքում կառաջանա մոտ $150 միլիարդի արտարժույթով պարտքերի դեֆոլտների պոտենցիալ ալիք»,- գրում էր Bloomberg-ը:

Մարտի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը` զգուշացնելով, որ Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների ռուբլով վճարումը կնշանակի դեֆոլտ։
Դիտում՝ 5214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW