Moody's-ը հետ է կանչել ՌԴ-ի եւ ռուսաստանյան բոլոր ընկերությունների վարկանիշները

31.03.2022 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #ՌԴ #վարկանիշներ
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի եւ մի շարք շրջանների վարկանիշները հետ կանչելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Moody's-ի հաղորդակցությունը։

«Moody's-ն այսօր հետ է կանչել Ռուսաստանի կառավարության եւ դրա մի շարք սուբյեկտների բոլոր վարկանիշները։ Դրա հետ կապված մենք հետ ենք կանչել նաեւ երկրի առաստաղային վարկանիշը տեղական արժույթով եւ արտարժույթով»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Moody's-ն այս որոշումն ընդունել է սեփական բիզնես նկատառումներից ելնելով»,- հավելել է գործակալությունը։

Ռուսաստանի սուվերեն վարկանիշները հետ կանչելուց հետո Moody's-ը հետ է կանչել նաեւ ռուսաստանյան բոլոր ընկերությունների վարկանիշները։

Հիշեցնենք, որ օրերս Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նույնպես հետ էր կանչել Ռուսաստանի, իսկ այնուհետեւ՝ 27 ռուսաստանյան բանկերի վարկանիշները։

Նշենք նաեւ, որ մարտի սկզբին Fitch Group-ը եւ Moody's գործակալությունը որոշում էին կայացրել դադարեցնել բիզնես գործունեությունը Ռուսաստանում:
Դիտում՝ 3003

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW