Fitch-ը հետ է կանչել ռուսաստանյան 27 բանկերի վարկանիշները
29.03.2022 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Վարկանիշների հետ կանչումը կապված է 2022 թվականի մարտի 15-ին հայտարարված ԵՄ պատժամիջոցների հետ, որոնք արգելում են վարկանշել Ռուսաստանը եւ ռուսաստանյան ընկերությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fitch-ի հաղորդագրությունը։
Բանկերի թվում են՝ «Սբերբանկ»-ը, «Գազպրոմբանկ»-ը, «Ռոսսելխոզբանկ»-ը, «Ալֆա-բանկ»-ը «Ռայֆայզենբանկ»-ը, «Տինկոֆ բանկ»-ը, «Ռոսբանկ»-ը, HSBC-ն, China Construction Bank-ը, Bank of China-ն եւ այլն:
Բացի այդ, հետ են կանչվել «Սբերբանկ»-ի եւ «Գազպրոմբանկ»-ի շվեյցարական դուստր ընկերությունների, «Սբերբանկ լիզինգ»-ի եւ «Ալֆա-բանկ»-ի ABH Financial Limited» կիպրական հոլդինգային ընկերության վարկանիշները։
Հիշեցնենք, որ նախօրեին Fitch-ը հետ էր կանչել Ռուսաստանի վարկանիշները: «Գործողությունները ձեռնարկվում են պատժամիջոցների հետ կապված պատճառներով»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ Թողարկողի դեֆոլտի վարկանիշներն ազգային արժույթով եւ արտարժույթով եղել են C մակարդակում:
Մարտի սկզբին Fitch Group-ը որոշում էր կայացրել դադարեցնել առեւտրային գործունեությունը Ռուսաստանում: Կասեցումը վերաբերում է վարկային վարկանիշներին եւ Fitch Group-ի կողմից իր ստորաբաժանումների՝ Fitch Ratings-ի ու Fitch Solutions-ի միջոցով մատուցվող այլ ծառայություններին:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: