Fitch Group-ը որոշում է կայացրել դադարեցնել առեւտրային գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գործակալության հաղորդակցությունը։Կասեցումը վերաբերում է վարկային վարկանիշներին եւ Fitch Group-ի կողմից իր ստորաբաժանումների՝ Fitch Ratings-ի ու Fitch Solutions-ի միջոցով մատուցվող այլ ծառայություններին: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Գործակալությունում նշել են, որ հանձնառու են աջակցել Ռուսաստանում իրենց աշխատակիցներին։Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը։ «Moody's-ը կշարունակի աջակցել Ռուսաստանում իր աշխատակիցներին: Կասեցումը վերաբերում է ինչպես Moody's Investors Service-ի (MIS), այնպես էլ Moody's Analytics-ի (MA) գործունեությանը»,- ասված էր գործակալության հաղորդագրության մեջ:Չնայած ռուսաստանյան մասնաճյուղի փակմանը, Moody's-ը կշարունակի լուսաբանել գործող վարկանիշները Ռուսաստանի սահմաններից դուրս, պարզաբանել էին գործակալությունում։ Tweet Դիտում՝ 3923