Fitch-ը հետ է կանչել Ռուսաստանի վարկանիշները
28.03.2022 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ businesswire.com

«Fitch Ratings-ը հետ է կանչում Ռուսաստանի վարկանիշները։ Գործողությունները ձեռնարկվում են պատժամիջոցների հետ կապված պատճառներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Թողարկողի դեֆոլտի վարկանիշներն ազգային արժույթով եւ արտարժույթով եղել են C մակարդակում:
Հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ գործակալությունը ժամանակացույցից շուտ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ, այն բանից հետո, երբ որոշում էր կայացրել մինչեւ ապրիլի 15-ը հետ կանչել ռուսաստանյան կազմակերպությունների եւ դրանց դուստր ընկերությունների վարկանիշները։
Մարտի 15-ին Եվրամիությունն արգելեց վարկային վարկանիշներ շնորհել Ռուսաստանում հիմնված իրավաբանական անձանց, կազմակերպություններին եւ մարմիններին։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: