«Կոմերսանտ»․ «Գազպրոմ»-ը դիտարկում է առաքումը դադարեցնելու հնարավորությունը

31.03.2022 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կոմերսանտ» #«Գազպրոմ» #մատակարարում
«Կոմերսանտ»-ի աղբյուրների համաձայն՝ «Գազպրոմ»-ն իսկապես դիտարկում է «ոչ բարեկամ երկրներին» գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը եւ գնահատում է նման քայլի հետեւանքները։

Պարբերականը նշում է, որ «Գազպրոմ»-ի երկարաժամկետ պայմանագրերով՝ մարտ ամսվա մատակարարման վճարումը պետք է կատարվի ապրիլի 1-ին։

«Գազպրոմ»-ում հրաժարվել են քննարկել այյլ հարցը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Կոմերսանտ»-ին չի մեկնաբանել տեղեկատվությունը, սակայն լրագրողներին հայտարարել է, որ ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարման գործընթացը չի գործարկվի անմիջապես մարտի 31-ին։

«Վճարումները եւ մատակարարումները ժամանակատար գործընթաց են: Դա չի նշանակում, որ ինչ վաղը մատակարարվի, պետք է վճարվի ռուբլով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ոչ բարեկամական երկրներից բնական գազի գնորդների համար Ռուսաստանը մատակարարման հաշվարկներում եվրոյից եւ դոլարից անցնում է կատարում ռուբլու։

Ի պատասխան այս որոշմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանին հնարավորություն չի տա շրջանցել պատժամիջոցները եւ բնական գազի դիմաց պահանջել վճարել ռուբլով։

Մարտի 28-ին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ «Մեծ յոթնյակի» (G7) երկրները ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով չեն վճարի։ Մարտի 29-ին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը տեղեկացրել էր, որ Եվրամիությունը (ԵՄ) մասնակցել է G7 երկրների խմբի քննարկմանը ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարելու հարցի շուրջ, հետեւաբար, «Մեծ յոթնյակի» որոշումները վերաբերում են նաեւ ԵՄ-ին։
Դիտում՝ 3806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW