ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ ոչ բարյացակամ երկրներից բնական գազի գնորդների համար Ռուսաստանը մատակարարման հաշվարկներում եվրոյից եւ դոլարից անցնում է կատարում ռուբլու։Պուտինը դա բացատրեց նրանով, որ արեւմտյան արժույթները, որոնք ավանդաբար օգտագործվում էին հաշվարկներում ռուսաստանյան գազի դիմաց, «վարկաբեկել են» իրենց։ Նա հասկացնել տվեց, որ սա միայն սկիզբն է («սկսենք սրանից»): Ավելի ուշ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն էլ հայտարարեց, որ անվստահելի է դարձել դոլարով եւ եվրոյով նավթի առեւտուրը, եւ ապագայում այստեղ նույնպես անհրաժեշտ է անցնել ազգային արժույթներով հաշվարկների։ RBC-ն, հիմնվելով փորձագետների կարծիքների վրա, փորձել է պարզել՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս որոշումը։Ինչպե՞ս դա կազդի ռուբլու փոխարժեքի վրաՄիայն ռուբլու անցնելու նորությունների վրա ՌԴ ազգային արժույթն ամրապնդվեց, եւ պարզ է, որ, այլ հավասար պայմաններում, որոշումը պետք է դրական ազդի փոխարժեքի վրա, սակայն փոխարժեքի էական ամրապնդում չի լինի. այն կտատանվի մեկ դոլարի դիմաց 100 ռուբլու միջակայքում, կարծում են «Արիկապիտալ» ընկերությունում։Համաշխարհային առեւտրում եվրոյի եւ դոլարի դերը չի փոխվի, եւ Ռուսաստանը դժվար թե տնտեսական օգուտներ ստանա, կարծում է ՌԴ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Սերգեյ Դուբինինը։ «Կարճաժամկետ հեռանկարում դա կարող է ժամանակավորապես ամրապնդել փոխարժեքը, բայց երկարաժամկետ ապագայում «Գազպրոմ»-ի արտարժութային առաջարկը դուրս կգա բորսայից, ինչը, ընդհակառակը, կբերի ռուբլու թուլացման»,- ենթադրում է նա։Կօգնի՞ դա արդյոք ռուբլու միջազգայնացմանըԸնդհանուր առմամբ, Եվրոպան քիչ թվով ռուբլի չի ստանում Ռուսաստան ապրանքներ մատակարարելու դիմաց։ Ինչպես հետեւում է Կենտրոնական բանկի վիճակագրությունից, 2021 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում եվրոպական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար Ռուսաստանից ԵՄ բոլոր փոխանցումների 27%-ը եղել է ռուբլով։ Հնարավոր է, իշխանությունների քաղաքական շահերից մեկը հենց ռուբլու միջազգայնացումը «պարտադրելն է»։ Եթե ռուսաստանյան գազի օտարերկրյա ներկրողներին դրա համար անհրաժեշտ լինի ռուբլի, ապա նրանց ավելի իմաստալից կլինի Ռուսաստան մատակարարումների դիմաց ռուբլի ստանալ․ կարող են առաջանալ «երկրորդային էֆեկտներ՝ ռուբլով եվրոպական միջբանկային շուկայի հիպոթետիկ ձեւավորման տեսքով», կարծում են «Ռենեսանս Կապիտալում»։Որպես կանոն, միջազգայնացման պարտադիր պայմաններն են արժույթի ցածր տատանողականությունը, դրա փոխարժեքից բխող տարբեր ֆինանսական գործիքների առկայությունը, ոչ ռեզիդենտների պատրաստակամությունը՝ մասնակցելու այդ երկրի ֆինանսական ակտիվների շուկայում եւ այլն: Բայց դա այդքան էլ չի համակցվում պատժամիջոցների, կապիտալի շարժի վրա վարչական սահմանափակումների եւ Ռուսաստանի հետ կապվող քաղաքական ռիսկերի առկայության հետ, նշել են ընկերությունում: Բացի այդ, ռուբլու նույնիսկ նման «պարտադրված» միջազգայնացումը չի նվազեցնում առեւտրային ռիսկերը, օրինակ, որ կողմերից մեկը որոշի հրաժարվել առեւտրից։Ի՞նչ ծավալների մասին է խոսքը«Գազպրոմ»-ը երբեք չի բացահայտել օտարերկրյա սպառողների հետ գազի պայմանագրերի մանրամասները, նույնիսկ չեն ներկայացվել պայմանագրային հաշվարկային արժույթները։ Ռուսաստանի Բանկը 2021 թվականի սկզբին նշել էր, որ ռուսաստանյան ածխաջրածինների արտահանման համար դոլարով հաշվարկների մասնաբաժինը հասնում է երկու երրորդի, սակայն 2013–2019 թվականներին եվրոյի մասնաբաժինը նման հաշվարկներում նույնպես աճել է։ Եթե այս ցուցանիշները կիրառել միայն ռուսաստանյան գազի արտահանման համար, ապա կարելի է ենթադրել, որ «Գազպրոմ»-ը մինչեւ վերջերս գազը Եվրոպային վաճառում էր եւ՛ դոլարով, եւ՛ եվրոյով։ Ուստի, եթե եվրոպացիները սկսեն ռուսաստանյան բորսայում եվրո վաճառել գազի դիմաց վճարելու համար, ապա ներքին շուկան կարող է ավելի շատ եվրո եւ ավելի քիչ դոլար ստանալ՝ համեմատած ընթացիկ վիճակի հետ։Ռուսաստանի Բանկի տվյալներով՝ 2021 թվականին «Գազպրոմ»-ն արտասահման է վաճառել $54,2 միլիարդի խողովակաշարային գազ, որից ոչ բարյացակամ չճանաչված երկրները (հիմնականում Թուրքիան, Բելառուսը, Չինաստանը) գնել են մոտավորապես $11 միլիարդի գազ, համապատասխանաբար, ոչ բարյացակամ երկրներին գազի վաճառքից ստացված եկամուտը կարելի է գնահատել մոտ $43 միլիարդին համարժեք գումար (մոտ 80%), հետեւում է RBC-ի հաշվարկներից՝ հիմնված Մաքսային դաշնային ծառայության տվյալների բազայի վրա: Ըստ փորձագիտական հաշվարկների՝ 2021 թվականին ոչ բարյացակամ ճանաչված երկրներին բաժին է ընկել ռուսաստանյան գազի մատակարարումների ավելի քան 70%-ը դրամական արտահայտությամբ։ Tweet Դիտում՝ 18992