Եվրամիությունը եւս հրաժարվել է ռուսաստանյան գազի դիմաց վճարել ռուբլով

29.03.2022 | 19:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրամիություն #գազ #ռուբլի
Եվրամիությունը (ԵՄ) մասնակցել է G7 երկրների խմբի քննարկմանը ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարելու հարցի շուրջ, հետեւաբար «Մեծ յոթնյակի» որոշումները վերաբերում են նաեւ ԵՄ-ին, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

«Մեծ յոթնյակի հայտարարությունները ներառում են ԵՄ հայտարարությունները, ուստի ակնհայտ է, որ մեր դիրքորոշումը նույնն է, ինչ G7-ը»,- պարզաբանել է Մամերը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵՄ երկրներն ինչ դիրքորոշում կընդունեն Ռուսաստանի նախագահի՝ գազի արտահանման դիմաց միայն ռուբլով վճարելու պահանջին:

RBC-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի մեկ այլ ներկայացուցիչ՝ Թիմ Մակֆին հիշեցրել է, որ խորհրդակցությունից հետո «Մեծ յոթնյակի» նախարարները մերժել են Վլադիմիր Պուտինի՝ գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու պահանջը։ Նա նաեւ ասել է, որ հայտարարության մեջ խոսվում է կնքված պայմանագրերի պայմանների պահպանման անհրաժեշտության մասին, որոնցում նշված է, որ վճարումն ընդունվում է եվրոյով կամ դոլարով։

Նախօրեին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ «Մեծ յոթնյակի» երկրները ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով չեն վճարի: «Սա նշանակում է, որ ռուբլով վճարումն անընդունելի է»,- ասել էր նա։ Ռուսաստանի կողմից մատակարարումների հնարավոր բոյկոտի վերաբերյալ հարցին նախարարը պատասխանել էր. «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։



Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ոչ բարեկամական երկրներից բնական գազի գնորդների համար Ռուսաստանը մատակարարման հաշվարկներում եվրոյից եւ դոլարից անցնում է կատարում ռուբլու։

Ի պատասխան այս որոշմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանին հնարավորություն չի տա շրջանցել պատժամիջոցները եւ բնական գազի դիմաց պահանջել վճարել ռուբլով։
Դիտում՝ 3891
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW