Պեսկովը խոսել է գազի դիմաց ռուբլով չվճարելու հետեւանքների մասին

28.03.2022 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Պեսկով #գազ #ռուբլի
Եթե եվրոպացիները հրաժարվեն վառելիքի համար վճարել ռուբլով, Ռուսաստանը մտադիր չէ անվճար գազ մատակարարել, լրագրողներին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հարցին՝ ի՞նչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Եվրոպան հրաժարվի գազի դիմաց վճարել ռուբլով, Պեսկովը պատասխանել է. «Հարցերը կլուծենք դրանք ի հատ գալուն պես»։

Ի պատասխան Ճշտող հարցին՝ նման իրավիճակում հնարավո՞ր է հրաժարվել գազի մատակարարումներից, Պեսկովն ասել է. «Այն, որ մենք անվճար գազ չենք մատակարարելու, միանշանակ է։ Սա կարելի է ասել բացարձակ վստահությամբ»։ «Մեր իրավիճակում դժվար թե հնարավոր եւ նպատակահարմար լինի եվրոպական բարեգործությամբ զբաղվել»,- ասել է նա։

Պեսկովը նաեւ մանրամասնել է, որ «գազի մատակարարման գործընթացը չափազանց բարդ է, դա խանութից որեւէ ապրանք գնել չէ, երբ խանութից ինչ-որ բան եք գնում եւ վճարում»։ «Դրանք եւ առաքումներ են, եւ վճարում, եւ բալանսի ամփոփում: Սա ժամանակատար գործընթաց է: Այժմ բոլոր եղանակավորությունները մշակվում են գերատեսչությունների միջեւ՝ «Գազպրոմ»-ի հետ, այնուհետեւ արդեն կորոշվեն հստակ ժամկետները»,- ասել է Պեսկովը։

«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանը ամսական մոտ $10 միլիարդի գազ է արտահանում։



Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ մարտի 31-ը սպասում է ՌԴ կառավարության, Ռուսաստանի բանկի (ԿԲ) եւ «Գազպրոմ» ընկերության զեկույցին՝ ոչ բարեկամական երկրներ գազի մատակարարման համար վճարման արժույթը ռուբլով փոխելու մասին։

Բացի այդ, Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ պետք է ապահովի փոփոխված պայմանագրերով վճարումներ կատարելու հնարավորությունը՝ ներառյալ ներքին արտարժույթային շուկայում էներգառեսուրսների գնորդների կողմից ռուսական ռուբլու գնումը: Սույն հանձնարարականի կատարման վերջնաժամկետը նույնպես սահմանվել է մարտի 31-ը։
Դիտում՝ 6403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW