ԱՄՆ-ն եվրոպական երկրներին նավթ եւ գազ անվճար հիմունքներով չի մատակարարի, RBC-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտի Պեսկովը։Պեսկովը նշել է, որ ԱՄՆ նախագահը խոստանալով օգնություն՝ Եվրամիությանը հորդորել է «համբերել»։«Ակնհայտ է, որ այս իրավիճակում նա խոստացել է հեղուկ գազն ու նավթը եվրոպացիներին վաճառել կրկնակի գնով։ Ըստ այդմ՝ եվրոպացիները փաստացի ունեն երկու ընտրություն՝ կամ վճարել ռուբլով շուկայականից ցածր գնով, ֆիքսված պայմանագրերով, կամ ստանալ «օգնություն» ԱՄՆ-ից կրկնակի թանկ գնով»,- ասել է Պեսկովը։Ավելի վաղ Բայդենն այցելել էր Լեհաստան, որտեղ հանդիպել էր նախագահ Անջեյ Դուդայի հետ. զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել էին ռուսաստանյան էներգակիրներից Եվրոպայի կախվածության նվազեցման հարցը, հայտնում էր Սպիտակ տան կայքը։«Ազատության համար այս նոր կռիվն արդեն որոշ բաներ պարզել է։ Նախ՝ Եվրոպան պետք է դադարեցնի իր կախվածությունը ՌԴ հանածո վառելիքից, եւ մենք՝ Միացյալ Նահանգները, կօգնենք այս հարցում»,- իր ելույթի ժամանակ ասել էր Բայդենը, հայտնում է The Hill-ը։Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ոչ բարեկամական երկրներից բնական գազի գնորդների համար Ռուսաստանը մատակարարման հաշվարկներում եվրոյից եւ դոլարից անցնում է կատարում ռուբլու։Ի պատասխան այս որոշմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանին հնարավորություն չի տա շրջանցել պատժամիջոցները եւ բնական գազի դիմաց պահանջել վճարել ռուբլով։ Tweet Դիտում՝ 6272