DW․ G7-ի երկրները ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով չեն վճարի
28.03.2022 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://sustainablejapan.jp/

«Սա նշանակում է, որ ռուբլով վճարումն անընդունելի է»,- ասել է նա։ Ռուսաստանի կողմից մատակարարումների հնարավոր բոյկոտի վերաբերյալ հարցին նախարարը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ մարտի 31-ը սպասում է ՌԴ կառավարության, Ռուսաստանի բանկի (ԿԲ) եւ «Գազպրոմ» ընկերության զեկույցին՝ ոչ բարեկամական երկրներ գազի մատակարարման համար վճարման արժույթը ռուբլով փոխելու մասին։
Բացի այդ, Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ պետք է ապահովի փոփոխված պայմանագրերով վճարումներ կատարելու հնարավորությունը՝ ներառյալ ներքին արտարժույթային շուկայում էներգառեսուրսների գնորդների կողմից ռուսական ռուբլու գնումը: Սույն հանձնարարականի կատարման վերջնաժամկետը նույնպես սահմանվել է մարտի 31-ը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: