Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

17.08.2026 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է 01.04.2026թ. թողարկված 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: 


Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.:

Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ մարումը կիրականացվի հետեւյալ ժամանակացույցով՝

•    1-ին վճարում – 01.10.2026թ.
•    2-րդ վճարում – 01.04.2027թ.
•    3-րդ վճարում – 01.10.2027թ.
•    4-րդ վճարում – 01.04.2028թ.
•    5-րդ վճարում – 01.10.2028թ.
•    6-րդ վճարում եւ անվանական արժեքի մարում – 01.04.2029թ.: 

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3786

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW