Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ մարտի 31-ը սպասում է ՌԴ կառավարության, Ռուսաստանի բանկի (ԿԲ) եւ «Գազպրոմ» ընկերության զեկույցին՝ ոչ բարեկամական երկրներ գազի մատակարարման համար վճարման արժույթը ռուբլով փոխելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունը։«ՌԴ կառավարությանը՝ Ռուսաստանի Բանկի եւ «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության հետ համատեղ իրականացնել մի շարք միջոցներ՝ Եվրամիության եւ ՌԴ քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառած երկրներ գազի մատակարարումների դիմաց վճարման արժույթը փոխելու ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:Նախագահը հանձնարարականի մասով հաշվետվություն է սպասում մինչեւ մարտի 31-ը, այնուհետեւ՝ ամեն ամիս։ Պատասխանատուներ են նշանակվել վարչապետ Միխայիլ Միշուստինը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան եւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։Միաժամանակ, կառավարությունը պետք է հավանություն տա «Գազպրոմ»-ի գազամատակարարումների ընթացիկ պայմանագրերում փոփոխություններ կատարելու հրահանգին՝ դրանց դիմաց վճարման արժույթը ռուսական ռուբլով փոխելու առումով: Ըստ հանձնարարականների ցանկի՝ դա պետք է արվի՝ «պահպանելով պայմանագրերով սահմանված մատակարարումների ծավալները, գները եւ գնագոյացման սկզբունքները»՝ մինչեւ մարտի 31-ը։Բացի այդ, Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ պետք է ապահովի փոփոխված պայմանագրերով վճարումներ կատարելու հնարավորությունը՝ ներառյալ ներքին արտարժույթային շուկայում էներգառեսուրսների գնորդների կողմից ռուսական ռուբլու գնումը: Սույն հանձնարարականի կատարման վերջնաժամկետ նույնպես սահմանվել է մարտի 31-ը։ 27.03.2022 | 10:31 Պեսկով․ Եվրոպան ԱՄՆ-ից «օգնություն» կստանա կրկնակի թանկ գնով Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ոչ բարեկամական երկրներից բնական գազի գնորդների համար Ռուսաստանը մատակարարման հաշվարկներում եվրոյից եւ դոլարից անցնում է կատարում ռուբլու։Ի պատասխան այս որոշմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանին հնարավորություն չի տա շրջանցել պատժամիջոցները եւ բնական գազի դիմաց պահանջել վճարել ռուբլով։ Tweet Դիտում՝ 4895