Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

17.08.2026 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ

Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը։


Բանկն առաջինն է Հայաստանում թողարկված քարտերի քանակով եւ դրանցով իրականացվող գործարքների ծավալի մասնաբաժնով։ 

Բանկից հայտնել են, որ անընդմեջ զարգացնում են քարտային ծառայություններն ու հաճախորդներին առաջարկվող լուծումները։

2025 թվականի ընթացքում Ակբա բանկի քարտերով իրականացված վճարային գործարքների ծավալը գերազանցել է 1.9 տրիլիոն դրամը՝ արտացոլելով հաճախորդների բարձր վստահությունն ու տրամադրված քարտերի ակտիվ օգտագործումը։

Ակբա բանկը միակն է Հայաստանում, որ թողարկում է 5, իսկ սպասարկում՝ 6 վճարային համակարգերի քարտեր՝ ապահովելով վճարումների լայն հնարավորություններ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։

«Ակբա բանկը շարունակելու է զարգացնել իր քարտային ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով անվտանգ, հարմարավետ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական լուծումներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW