Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է հացահատիկի համաշխարհային շուկայում առաջիկա մեկուկես տարվա ընթացքում ուկրաինական ճգնաժամի պատճառով անկայունության աճի մասին։ Այս մասին նա ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո։«Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի, մասնավորապես՝ ցորենի, բավականին խոշոր մատակարարներ են։ Ճգնաժամի հետեւանքներն ի հայտ կգան անմիջապես եւ կուժեղանան 12-18 ամսվա ընթացքում»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ 26 երկրներ, որոնք գտնվում են հիմնականում Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, ավելի քան 50%-ով կախված են ռուսաստանյան եւ ուկրաինական հացահատիկից: Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել հացահատիկի արտադրության ավելացմանն ինչպես ԵՄ երկրներում, այնպես էլ այլ պետություններում՝ ապահովելու դրանց պարենային անկախությունը։ 21.03.2022 | 12:22 «ՌԴ-ն կշարունակի մնալ հացահատիկի խոշորագույն մատակարարներից մեկը» Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Ժյուլիեն Դենորմանդին կոչ էր արել փոխհատուցել հացահատիկի կորցրած պաշարներն՝ ընդգծելով, որ ներկայիս պայմաններում դա պրագմատիկ տարբերակ է։ Սակայն համաշխարհային գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Demeter վերլուծական կենտրոնի ղեկավար Սեբաստիեն Աբիսը խոստովանել է, որ Ֆրանսիան դժվար թե կարողանա մինչեւ ամառ միանգամից ավելացնել արտադրությունը։Փորձագետը նշում էր, որ «ցորենն, ավելի քան երբեւէ, դառնում է աշխարհաքաղաքական խնդիր»։ «Որովհետեւ այս ամենի հետեւում կա նաեւ այն հարցը, թե ինչպես կդիրքավորվեն պետությունները ռուսաստանյան շուկայի նկատմամբ։ Կշարունակի՞ արդյոք Ռուսաստանը հացահատիկի արտահանումը: Հաշվի առնելով որոշ երկրների կարիքները՝ Մոսկվան գրեթե անկասկած կշարունակի կարեւոր դեր խաղալ միջազգային ասպարեզում»,- ընդգծում էր Աբիսը։ 25.03.2022 | 10:48 Եվրոպան պատասխանել է Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու որոշմանը Բրյուսելում ելույթի շրջանակում Էմանուել Մակրոնը նաեւ հայտարարել է, որ ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը չի համապատասխանում կնքված պայմանագրերին։ «Ռուսաստանյան գազի համար պետք է վճարվի պայմանագրերում համաձայնեցված արժույթով»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը՝ հավելելով, որ «խոսքը եվրոյի մասին է»։Միաժամանակ Մակրոնը նշել է, որ Եվրամիության առաջնահերթություններից է գազի գնի իջեցումը։ «Եվրոպական երկրներն իրենց իսկապես պաշտպանելու համար պետք է հասնեն գազի գնի նվազեցման եւ բացի Ռուսաստանից, գտնեն նոր մատակարարներ»,- կարծում է նա։ «Մենք կպաշտպանենք ընտանիքներին եւ փոքր ու միջին ձեռնարկություններին» գազի գնի բարձրացումից, խոստացել է Մակրոնը։ Tweet Դիտում՝ 7220