«ՌԴ-ն կշարունակի մնալ հացահատիկի խոշորագույն մատակարարներից մեկը»

21.03.2022 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Demeter #Սեբաստիեն Աբիս #հացահատիկ
Համաշխարհային գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Demeter վերլուծական կենտրոնի ղեկավար Սեբաստիեն Աբիսը կարծում է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարեւոր դեր խաղալ միջազգային ասպարեզում՝ մնալով հացահատիկի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք նա հայտնել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ցորենն, ավելի քան երբեւէ, դառնում է աշխարհաքաղաքական խնդիր»,- ասել է Աբիսը։ «Որովհետեւ այս ամենի հետեւում կա նաեւ այն հարցը, թե ինչպես կդիրքավորվեն պետությունները ռուսաստանյան շուկայի նկատմամբ։ Կշարունակի՞ արդյոք Ռուսաստանը հացահատիկի արտահանումը: Հաշվի առնելով որոշ երկրների կարիքները՝ Մոսկվան գրեթե անկասկած կշարունակի կարեւոր դեր խաղալ միջազգային ասպարեզում»,- ընդգծել է Աբիսը։

Այդ կապակցությամբ նա մանրամասնել է, որ Ռուսաստանի հարավ-արեւմուտքը եւ Ուկրաինան «Եվրոպայի ամբարներն են»։ Միայն այս երկու երկրներին, ըստ փորձագետի, բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտադրության մոտ 15%-ը եւ համաշխարհային արտահանման գրեթե 30%-ը։ «Հարցը միայն ցորենի մեջ չէ: Այս երկու երկրներին բաժին է ընկնում արեւածաղկի ձեթի համաշխարհային արտադրության 80%-ը, իսկ Ուկրաինան եգիպտացորեն արտահանող չորրորդ երկիրն է աշխարհում»,- նշել է Աբիսը։



Եզրափակելով՝ նա ասել է, որ Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Ժյուլիեն Դենորմանդիի կոչը՝ փոխհատուցել կորցրած պաշարները, ներկայիս պայմաններում պրագմատիկ տարբերակ է։ Այնուամենայնիվ, փորձագետը խոստովանել է, որ Ֆրանսիան դժվար թե կարողանա մինչեւ ամառ միանգամից ավելացնել արտադրությունը։
Դիտում՝ 3879
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW