FAO-ն զգուշացնում է գլոբալ պարենային անվտանգության վատթարացման սպառնալիքի մասին

11.03.2022 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#FAO #պարենային անվտանգություն
Պարենի համաշխարհային արտադրության եւ մատակարարման մեջ գլխավոր տեղ զբաղեցնող Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը։   

Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցույ Դունյույը (Qu Dongyu)։

«Ուկրաինայից եւ Ռուսաստանից հացահատիկային եւ ձեթային մշակաբույսերի արտադրական եւ մատակարարման շղթաների խափանումները, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արտահանման սահմանափակումներն էական ազդեցություն կունենան պարենային անվտանգության մակարդակի վրա։

Դա առաջին հերթին կզգան մոտ հիսուն երկրներ, որոնք իրենց հացահատիկի 30%-ից ավելին ստանում են Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Այդ երկրներից շատերը գտնվում են Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում ու դասակարգվում որպես ամենաքիչ զարգացած կամ ցածր եկամուտ ունեցող երկրներ՝ պարենի դեֆիցիտով»,- FAO-ի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նա նաեւ նշել է պարենային ապրանքների գների բարձրացման ռիսկերի եւ զգուշացրել չմտածված քաղաքական որոշումներ կայացնելու վտանգի մասին:
Դիտում՝ 6962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW