Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության նպատակային հիմնադրամ՝ ՌԴ ռազմական գործողության ավարտից հետո երկրի վերականգնումը ֆինանսավորելու համար, ասված է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ։«Հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված ավերածությունները և հսկայական կորուստները՝ ԵՄ-ն հավատարիմ է աջակցելու Ուկրաինայի կառավարությանը՝ բավարարելու իր հրատապ կարիքները և, երբ ռուսաստանյան հարձակումն ավարտվի, վերականգնելու ժողովրդավարական Ուկրաինան։ Այդ նպատակով Եվրախորհուրդը համաձայնում է ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության նպատակային հիմնադրամ և հրավիրում է իր միջազգային գործընկերներին մասնակցելու դրան, ինչպես նաև կոչ է անում նախապատրաստական աշխատանքները սկսել առանց հապաղելու»,- ասված է հայտարարությունում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:Գագաթնաժողովի մասնակիցները Կիևին խոստացել են նաև անցկացնել միջազգային դոնորների համաժողով՝ Լիբիային և Սիրիային օգնություն տրամադրելու նպատակով անցկացվող պարբերաբար համաժողովների նման։Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրամիությունը կշարունակի Ուկրաինային ցուցաբերել քաղաքական, ֆինանսական, նյութական և հումանիտար աջակցություն։Եվրամիության երկրների ղեկավարները նաև պատրաստակամություն են հայտնել նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ, ինչպես նաև դադարեցնել պատժամիջոցները շրջանցելու կամ Ռուսաստանին այլ կերպ օգնություն ցուցաբերելու փորձերը։Բացի այդ, Եվրամիության երկրների ղեկավարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ապահովելու Ուկրաինա գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։ Tweet Դիտում՝ 4742