Deloitte-ը կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանում եւ Բելառուսում

08.03.2022 | 00:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deloitte #Ռուսաստան #Բելառուս
Deloitte միջազգային աուդիտորական ընկերությունը կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանում եւ Բելառուսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։

«Անցած շաբաթ Deloitte-ը հայտարարեց, որ ուսումնասիրում է Ռուսաստանում գործունեության հետ կապված հարցը: Մենք կառանձնացնենք մեր պրակտիկան Ռուսաստանում եւ Բելառուսում անդամ ընկերությունների համաշխարհային ցանցից: Deloitte-ն այլեւս չի աշխատի Ռուսաստանում եւ Բելառուսում։

Թեեւ մենք գիտենք, որ սա ճիշտ որոշում է, այնուամենայնիվ այն կազդի Ռուսաստանում եւ Բելառուսում Deloitte-ի մոտ 3000 մասնագետների վրա: Ինչպես մյուսները, մենք եւս գիտենք, որ Ռուսաստանում եւ Բելառուսում մեր գործընկերները չեն ազդում իրենց կառավարության գործողությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Deloitte-ը խոստացել է հնարավորինս օգնություն ցուցաբերել նախկին աշխատակիցներին «այս անհավանական դժվար պահին» եւ աջակցել նրանց «անցումային շրջանում»։

Նշենք, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաեւ PwC-ն, KPMG-ն ու Ernst & Young-ը։
Դիտում՝ 7136

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW