KPMG-ն դադարեցնում է իր բաժանմունքների աշխատանքը ՌԴ-ում եւ Բելառուսում

07.03.2022 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#KPMG #Ռուսաստան #Բելառուս
KPMG աուդիտորական ընկերությունը դադարեցնում է իր բաժանմունքների գործունեությունը Ռուսաստանում եւ Բելառուսում՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության թվիթերյան հաղորդագրությունը։

Աուդիտորը հայտարարել է, որ գլոբալ այլ ընկերությունների հետ միասին ինքը եւս պարտավոր է արձագանքել Ուկրաինայում շարունակվող ռուսաստանյան ռազմական գործողությանը։ «Արդյունքում՝ մեր ռուսաստանյան եւ բելառուսական բաժանմունքները դուրս կգան KPMG-ի ցանցից»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

«KPMG-ում աշխատում է ավելի քան 4500 մարդ Ռուսաստանում ու Բելառուսում, եւ աներեւակայելի դժվար է դադարեցնել մեր աշխատանքային հարաբերությունները նրանց հետ, որոնցից շատերը տասնյակ տարիներ աշխատում են KPMG-ում»,- նշել են ընկերությունում:

Աուդիտորը հայտարարել է, որ կանի «ամեն ինչ, որպեսզի ժամանակավոր աջակցություն ցուցաբերի նախկին գործընկերներին, որոնք տուժել են այս որոշումից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական ցանցի ընկերությունների ռուսաստանյան ստորաբաժանումը հայտարարել էր միջազգային ցանցից դուրս գալու մասին։
Դիտում՝ 6468

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW