PwC Russia-ն դուրս է գալիս ընկերությունների միջազգային ցանցից

07.03.2022 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC Russia #Ռուսաստան #պատժամիջոցներ
PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական ցանցի ընկերությունների ռուսաստանյան ստորաբաժանումը հայտարարել է միջազգային ցանցից դուրս գալու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով PwC Russia-ի հայտարարությունը։

«PwC Russia-ն դուրս է գալիս ընկերությունների միջազգային ցանցից եւ կշարունակի գործել՝ սերտ կապեր պահպանելով դրա հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ «համաշխարհային ցանցի հետ հարաբերությունների լուծարման գործընթացը կլինի հարթ», եւ PwC-ն «կգործադրի բոլոր ջանքերը ռուսաստանցի գործընկերներին աջակցելու համար»։ Ընդհանուր առմամբ, 11 քաղաքներում ընկերության ռուսաստանյան ստորաբաժանումում աշխատում է 3,7 հազար մարդ։

Փաստաթղթում չի նշվում՝ ինչն է դրդել ընկերությանն այս քայլին: Սակայն բրիտանական Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով PwC-ի անանուն ներկայացուցչին, հայտնել է, որ որոշումը կայացվել է Դոնբասի հանրապետությունների պաշտպանության համար Մոսկվայի հատուկ ռազմական գործողության պատճառով։

«Ռուսաստանի կառավարության Ուկրաինա ներխուժման արդյունքում մենք որոշել ենք, որ այս պայմաններում PwC-ն չպետք է անդամ ընկերություն ունենա Ռուսաստանում եւ, համապատասխանաբար, PwC Russia-ն դուրս կգա ընկերությունների ցանցից»,- ասել է նա։
Դիտում՝ 4712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW