Ernst & Young-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

07.03.2022 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ernst & Young #Ռուսաստան #պատժամիջոցներ
Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը՝ Ernst & Young-ը (EY) հայտարարել է Ռուսաստանում իր աշխատանքը դադարեցնելու մասին, հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։

«EY գլոբալ կազմակերպությունն այլեւս չի սպասարկի ռուսաստանյան ոչ մի կառավարական հաճախորդների, պետական ձեռնարկությունների կամ պատժամիջոցների ենթարկված ընկերությունների եւ անհատների ամբողջ աշխարհում»,- տեղեկացրել է ընկերությունը:

EY-ը նաեւ հայտարարել է, որ սկսել է վերակազմավորել ռուսաստանյան ստորաբաժանումն՝ այն իր գլոբալ ցանցից առանձնացնելու համար։ Ռուսաստանում ընկերությունում աշխատում է ավելի քան 4,7 հազար աշխատակից, ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաեւ PwC-ն ու KPMG-ն։
Դիտում՝ 5630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW