Yahoo-ն հեռանում է Չինաստանի շուկայից

03.11.2021 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yahoo #Չինաստան
Ամերիկյան Yahoo ընկերության բոլոր ծառայությունները նոյեմբերի 1-ից անհասանելի են մայրցամաքային Չինաստանի օգտատերերի համար, հաղորդում է VC.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ)։

Yahoo-ի մամուլի քարտուղարը նշել է, որ որոշումը պայմանավորված է «Չինաստանում գնալով ավելի բարդ գործարար եւ իրավական միջավայրով»:

Նշվում է, որ երկրում ընկերության փակումը համընկել է անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի ուժի մեջ մտնելու հետ։ Այն պահանջում է ընկերություններից ստանալ համաձայնություն տվյալների մշակման համար եւ նվազագույնի հասցնել դրանց հավաքագրումը: Այժմ կա նաեւ պարտավորություն տեղայնացնել տվյալները Չինաստանի սերվերների վրա։

Ինչպես գրում է WSJ-ն, Yahoo-ի հեռանալը պայմանական բնույթ է կրում. ընկերությունը սկսել էր փակել իր հիմնական ծառայությունները դեռեւս 2013 թվականին: Որոշ հավելվածներ (Yahoo Finance եւ Yahoo Mail) հոկտեմբերի կեսերից անհասանելի են դարձել App Store-ում:



Banks.am-ը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի կեսին Microsoft-ը հայտարարել է, որ փակում է Չինաստանում LinkedIn-ի իր տեղական տարբերակը, քանի որ երկիրը շարունակում է ընդլայնել համացանցի գրաքննությունը: LinkedIn-ն ամերիկյան վերջին խոշոր սոցիալական ցանցն էր, որը գործում էր Չինաստանում: Twitter-ը եւ Facebook-ն արգելափակվել էին ավելի քան 10 տարի առաջ, իսկ Google-ը որոշել էր դադարեցնել իր գործունեությունը 2010 թվականին:
Դիտում՝ 3092
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW