Մոբայլ բանկային տրոյացիներն երկու անգամ քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին
09.09.2021 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ideanomics.ru

2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում օգտատերերի 0,07%-ը ենթարկվել է մոբայլ տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում եւ Ադրբեջանում նման գրոհների են բախվել մոբայլ սարքերի տերերի 0,04%-ը։
2021-ի ապրիլ-հունիսին աշխարհում ամենից շատ մոբայլ տրոյացիները գրոհել են Ճապոնիայում (1,62%), Իսպանիայում (0,76%) եւ Ֆրանսիայում (0,71%) գտնվող օգտատերերին:
Այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հայտնաբերել են մոբայլ բանկային տրոյանցիների տեղադրման 24 604 փաթեթ: Դա 710-ով պակաս է, քան 2021-ի առաջին եռամսյակում, եւ 16 801-ով պակաս, քան 2020-ի երկրորդ եռամսյակում։
Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի եւ հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսը (միջերես) իր ինտերֆեյսով, եւ տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաեւ այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները ։
«Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որեւէ մեկին անհատական եւ բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում» են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաեւ խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց եւ այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: