Apple-ը պատրաստում է նոր գործառույթ iPhone-ի համար, որը թույլ կտա ռեստորանում կամ սրճարանում բաժանել հաշիվը՝ լուսանկարելով այն։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, գործառույթը կներկայացվի հաջորդ շաբաթ՝ iOS 27 օպերացիոն համակարգի հետ միասին:Նորույթը հասանելի կլինի Wallet եւ Messages հավելվածներում:Օգտատիրոջը բավական կլինի լուսանկարել հաշիվը, բաշխել գումարը մասնակիցների միջեւ եւ յուրաքանչյուրին վճարման հայտ ուղարկել: Համակարգն ինքնաշխատ կերպով կհաշվարկի գումարը՝ հաշվի առնելով ուտեստների արժեքը, հարկերը եւ թեյավճարը:Գործառույթն ինտեգրված է Apple Cash P2P վճարումների ծառայության մեջ, իսկ գործարքը հնարավոր կլինի հաստատել նաեւ Apple Watch-ի միջոցով:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 1026