Կառավարության որոշմամբ՝ կներվեն Արցախից տեղահանվածների մինչեւ 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանին եւ այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում: Որոշումը վերաբերում է նաեւ այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի), եւ որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 դրամը։Քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։ Կվերացվեն նաեւ նրանց գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները։ Tweet Դիտում՝ 248