Ամփոփվել է IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը

08.05.2026 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Yerevan Spring ID Cup

IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջեւ լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները։ 


Ինչպես նշել են բանկում, բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգեւներ։ 

Թեժ պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչված 13-ամյա Դավիթ Ստեփանյանը ասաց, որ տուն է գնում ոչ միայն ոսկե մեդալով, այլեւ 130 հազար դրամ պարգեւով ու հատուկ նվերներով. «Շատ լարված պայքար էր, մինչեւ վերջ հետաքրքիր, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրի 1-ին տեղը, շատ նշանակալի պարտիաներ ստացվեցին», - ասել է Դավիթ Ստեփանյանը։

 «IDBank-ի համար մեծ պատիվ է լինել նման մրցաշարի հովանավոր։ Մենք վստահ ենք, որ այսպիսի մրցաշարերի արդյունքում շախմատը զարգանում է որպես սպորտաձեւ, ինչպես նաեւ ձեւավորում են մտածելակերպ, կարգապահություն, հաղթանակի ձգտում հատկապես երիտասարդների շրջանում»,- նշել է IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի խմբի նախագծերի ղեկավար Լայմա Գալուստյանը։ 

Մրցաշարն արդեն միջազգային է, նշում է Արաբկիրի շախմատի դպրոցի տնօրեն Վարդան Մելքոնյանը։ Այս տարի մասնակիցներ կային նաեւ Ռուսաստանից եւ Իրանից։ «Ընդհանուր առմամբ գլխավոր մրցաշարի եւ բլիցի մասնակիցների թիվը՝ 164-ը, ավելին էր, քան նախորդ 2 տարիներին։ Նաեւ շատ ուրախ եմ, որ մրցաշարն ավանդական է դառնում», - ընդգծել է Վարդան Մելքոնյանը։

Մրցաշարն ավարտվեց, բայց հաղթանակների շարքը նոր է սկսվում։ Բացի գլխավոր եռյակից՝ IDBank-ի կողմից հատուկ մրցանակների արժանացան նաեւ տարբեր տարիքային խմբերի մասնակիցներ։

«Նման մրցաշարերը հիանալի հարթակ են նոր ծանոթությունների եւ փորձառությունների համար։ IDBank-ը մշտապես պատրաստ է իր նշանակալի ներդրումն ունենալ հայկական շախմատի հետագա զարգացման համար»,- եզրափակել են բանկում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 7510

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW