Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել, չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երեւան, Հայաստան։ IDBank-ից հայտնում են, որ առեղծվածային թռիչքը մեկնել էր Լոնդոնից, եւ համախմբել էր ճանապարհորդներին, սոցիալական հարթակներում հայտնի անձանց (ինֆլյուենսերների), լրագրողների եւ արկածասերների՝ Wizz Air-ի ամենահայտնի փորձառական արշավներից մեկի շրջանակում։Զբոսաշրջիկների առաջին կանգառը Հայաստանի Ազգային պատկերասրահն էր։ Միջոցառման աջակիցը IDBank-ն էր։ Բանկի համար սա հերթական հնարավորությունն էր՝ աջակցելու նախագծերի, որոնք Հայաստանը դիրքավորում են որպես բացահայտումների ու նորարարությունների երկիր։IDBank-ի Էկոհամակարգի զարգացման եւ գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ IDBank-ը միշտ ուշադրության կենտրոնում է պահում ներգնա զբոսաշրջության զարգացմանն աջակցելը․ «Մեզ համար յուրաքանչյուր զբոսաշրջիկի դրական փորձառություն մեկ քայլով նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչմանը։ Տուրիզմն այսօր ամբողջական փորձառություն է, որի ընթացքում կարեւոր է վճարային զարգացած Էկոհամակարգի առկայությունը երկրում, որը կհեշտացնի Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի առօրյան այստեղ։ IDBank-ում մենք ստեղծել եւ մշտապես զարգացնում ենք այդ էկոհամակարգը՝ մեր հյուրերին առաջարկելով անվտանգ եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ»:Բացի ներգնա զբոսաշրջության զարգացումից՝ IDBank-ը չի մոռանում նաեւ պարբերաբար նոր առաջարկներով ներկայանալ արտագնա զբոսաշրջության սիրահարներին․ IDBank-ի պրեմիում դասի քարտերով մինչեւ 2026թ․ հունիսի 30-ը ավիատոմսեր գնելիս քարտապանները կարող են ստանալ մինչեւ 25% idcoin` առավելագույնը հանրագումարային 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո)՝ անկախ քարտերի քանակից։ Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ծրագրի ընթացքում մասնակիցները կայցելեն Հայաստանի մի շարք կարեւոր տեսարժան վայրեր՝ ծանոթանալով երկրի հարուստ պատմությանը, մշակույթին, գաստրոնոմիային եւ զբոսաշրջային ներուժին։ IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7928