Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

21.05.2026 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Ռուսաստանի Դաշնության Անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը ս.թ. մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։


Ըստ գերատեսչության հայտարարության՝ ժամանակավոր սահմանափակումները կգործեն մինչեւ ջերմոցային տնտեսությունների ստուգման ավարտը եւ դրա արդյունքների վերլուծությունը։

Որոշումը կայացվել է Ռուսաստանի արտահանման ներուժը եւ ֆիտոսանիտարական անվտանգությունը պաշտպանելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դիտում՝ 9301

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW