Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank

04.06.2026 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
# IDBank #հաճախորդներին շնորհակալություն

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու եւ անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրը մարզերում անցկացնելը հաճախորդներին ավելի մոտ լինելու բանկի առաքելության մի մասն է։ 


IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախաձեռնության հենց առաջին օրվանից դրական կարծիքներն ու արձագանքը մեծ էին ինչպես հաճախորդների, այնպես էլ բոլոր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից․ 

«Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ զգա, թե որքան ենք կարեւորում նրանց հետ համագործակցությունը, ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ ընտրում են հենց մեզ։ Ուրախ ենք, որ Շնորհակալության օրը տանում ենք արդեն նաեւ մարզեր, նախորդն Արմավիրում էր, այս անգամ Շիրակի մարզում ենք եւ շուտով նաեւ Լոռի ենք գնալու։ Թվային զարգացմանը զուգահեռ մենք, միեւնույն է, մեծ կարեւորություն ենք տալիս հաճախորդների հետ իրական շփմանը»:

Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողակ անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։ 

«Մենք ունենք բազմաթիվ հաճախորդներ, որ միշտ նախընտրում են սպասարկվել հենց մասնաճյուղում՝ իրական շփման պայմաններում, ուրախ ենք, որ կարող ենք այսօր նրանց անակնկալ մատուցել, եւս մեկ անգամ այս ձեւաչափով շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու համար։ Գյումրիի մասնաճյուղն ամեն օր բացման պահից ակտիվ է․ մենք սպասարկում ենք ոչ միայն քաղաքի, այլեւ հարակից համայնքների բնակիչներին, եւ անում ենք ամեն ինչ, որ մեր սպասարկումը միշտ լինի ամենաբարձր որակով ու մեր հաճախորդների կարիքներին համապատասխան», - ասել է Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Վահան Մանուկյանը:

Հաճախորդների շնորհակալության օրը կշարունակի անակնկալներ մատուցել տարբեր մարզերի մասնաճյուղերի հաճախորդներին, խոստանում են IDBank-ից։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

Դիտում՝ 709

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW