Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

21.05.2026 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Յունիսպորտ

Յունիսպորտ ակումբը, որի գլխավոր հովանավորը Յունիբանկն է, նվաճել է ֆուտզալի Հայաստանի գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում Յունիսպորտը 10-1 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել ՊրոԴեւ թիմի նկատմամբ՝ նվաճելով Հայաստանի գավաթը։ 


Մրցաշարի ընթացքում Յունիսպորտը ցուցադրել է բարձր պատրաստվածություն, վստահ եւ տպավորիչ խաղ: Հաղթելու ձգտումը, կարգապահությունը եւ թիմային ոգին այն արժեքներն են, որոնք միավորում են սպորտը եւ բիզնեսը՝ հանգեցնելով գերազանց արդյունքների։

Այս մրցաշրջանում Յունիսպորտը շարունակում է պայքարել եւս մեկ տիտղոսի համար։ Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում թիմը կմրցի Երեւան ակումբի հետ։

«Աջակցելով Յունիսպորտին՝ Յունիբանկը նպաստում է հայկական ֆուտզալի զարգացմանն ու մարզիկների ապագա հաջողություններին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզներում»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 8169

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW