Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին Հայաստանից արտահանել թարմ պտուղբանջարեղեն եւ ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ: Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 770 դրամ,Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 275 դրամ,Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 400 դրամ, Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամԾրագրից կարող են օգտվել իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում: Կառավարությունն ընդհանուր կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝ Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով, Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով,Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով,Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ եւ 10 միլիոն հատ ծաղիկ: Tweet Դիտում՝ 1208