2026 թվականի մայիսի 30-ին կկայանա ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ հանդիպումը: Ինչպես հայտնել են Յունիբանկից, չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանի գավաթակիր «Յունիսպորտ» եւ «Երեւան» թիմերը։Փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի առաջին խաղում «Յունիսպորտ»-ը վստահ հաղթանակ տարավ՝ 6:2 հաշվով առավելության հասնելով «Երեւանի» նկատմամբ։ «Յունիսպորտ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը, իսկ մեկական գոլ խփեցին Մամիկոն Դերմենջյանը, Միհրան Դերմենջյանը, Պուտրուս Վասիլեւը եւ Գոռ Սարգսյանը։ Պուտրուս Վասիլեւը 94 գոլով գլխավորում է ռմբարկուների մրցաշարային աղյուսակը։ «Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է: «Բանկը տարիներ շարունակ աջակցում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը եւ հայ մարզիկներին՝ միջազգային ասպարեզում եւ հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ Օլիմպիական խաղերում, Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու եւ բարձր արդյունքներ գրանցելու ճանապարհին։ «Յունիսպորտ»-ի հաջողությունները վկայում են սպորտի եւ բիզնեսի արդյունավետ համագործակցության մասին եւ մեկ անգամ եւս ընդգծում սպորտի զարգացմանն ուղղված աջակցության կարեւորությունը։Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչ հանդիպումը խոստանում է ֆուտզալի սիրահարներին պարգեւել հետաքրքիր եւ լարված մրցակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 6022