IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականը

27.05.2026 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Impacture 2026

Բիզնեսի, ֆինանսական համակարգի, հասարակական կազմակերպությունների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչները մեկ հարթակում էին՝ քննարկելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, բարեգործության եւ հանրօգուտ ներդրումների զարգացման արդի միտումները։


Երեւանում անցկացված Impacture 2026 ամենամյա կոնֆերանսի գործընկերն էր IDBank-ը։ 


Միջոցառման առանցքային քննարկումներից մեկին՝ «Բարեգործություն, CSR եւ հանրօգուտ ներդրումներ՝ հակասություն, թե՞ փոխլրացում» թեմայով պանելային քննարկմանը, մասնակցել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Քննարկման ընթացքում Մհեր Աբրահամյանն ընդգծել է, որ ժամանակակից ֆինանսական համակարգում սոցիալական պատասխանատվությունը այլեւս դուրս է եկել միայն բարեգործության շրջանակներից եւ դարձել է բիզնեսի ռազմավարական կառավարման կարեւոր բաղադրիչ՝ ուղղված երկարաժամկետ ազդեցության, հանրային վստահության եւ կայուն զարգացման ձեւավորմանը։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն այսօր պարզապես նախաձեռնություն չէ․ այն մտածելակերպ է եւ բիզնես մշակույթի անբաժանելի մաս։ IDBank-ում վստահ ենք՝ հաջող բիզնես լինելը միայն ֆինանսական արդյունքներով չի չափվում։ Կարեւոր է նաեւ այդ հաջողությամբ կիսվել հասարակության հետ, աջակցել մարդկանց եւ նպաստել միջավայրի զարգացմանը»,- նշել է Մհեր Աբրահամյանը։

Impacture 2026-ում ներկայացվել է նաեւ բանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի փորձը, այդ թվում՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը, որի շրջանակում Idram եւ IDBank ընկերություններն արդեն շուրջ 300 մլն դրամ են ուղղել ավելի քան 55 կրթական, սոցիալական, բնապահպանական եւ համայնքային ծրագրերի իրականացմանը։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 6654

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW