Յունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական եւ հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։ Բանկից հայտնել են, որ հաճախորդների ամսական վճարումները չմեծացնելու նպատակով բանկը մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 31-ը կշարունակի կիրառել գործող տոկոսադրույքները՝ չիրականացնելով նախատեսված բարձրացումը։Միեւնույն ժամանակ, այն վարկերի դեպքում, որոնց համար նախատեսված էր հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի իջեցում, Յունիբանկը կատարել է համապատասխան նվազեցում եւ սահմանված կարգով տեղեկացրել հաճախորդներին։Յունիբանկը բարձր է գնահատում իր բարեխիղճ հաճախորդների վստահությունը եւ շարունակում է քայլեր ձեռնարկել վարկավորման բարենպաստ եւ հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 7231