Մասկը, Բեզոսը, Ցուկերբերգը, Դուրովը եւ Ջոբսը՝ նրանք բոլորը դարձել են լեգենդներ իրենց ոլորտում: RBC-ն պարզել է, թե ինչպես կրթությունն ու երիտասարդ տարիների զբաղմունքը օգնեցին իրենց հասնել նման ակնառու արդյունքների։ Իլոն Մասկ Իլոնը ծնվել է 1971 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Նրա հայրը Հարավային Աֆրիկայից է, մասնագիտությամբ՝ էլեկտրամեխանիկ, մայրը՝ սննդաբան եւ մոդել Կանադայից: Մասկը Tesla, Space X, SolarCity, OpenAI, Neuralink, The Boring Company ընկերությունների հիմնադիրն է եւ սեփականատերը:Դպրոցական տարիներին Մասկն ինքնամփոփ էր, կենտրոնացած ուսման վրա՝ մեծամասամբ հայրական խստության եւ դասընկերների կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով: Հիմնական գիտելիքներն ու հմտությունները նա ստացել է ինքնուրույն: 10-ամյակին տղային նվիրեցին շատ հասարակ Commodore VIC-20 համակարգիչ: Նա սովորեց ծրագրավորել եւ վաստակեց իր առաջին $500-ը՝ ստեղծելով Blastar խաղը:17 տարեկանում նա մեկնում է Կանադա եւ ընդունվում Քինգսթոնի Քուինս համալսարան: Երկու տարի անց Մասկը տեղափոխվեց Փենսիլվանիայի համալսարան, որտեղ ստացավ ֆիզիկայի եւ տնտեսագիտության բակալավրի աստիճաններ: Մասկը երախտապարտ է ֆիզիկային՝ մտածողության տրամաբանական կառուցվածքի եւ իրերի հիմնարար հիմքերն առանձնացնելու ունակության համար: Դրանից հետո նա ընդունվեց Սթենֆորդի դոկտորանտուրան, սակայն երկու տարի անց թողեց բուհը եւ հիմնեց Zip2 անվանումը կրող ստարտափը, որում քաղաքային քարտեզները միացվել էին «Դեղին էջեր» հեռախոսային տեղեկատուների հետ: 24 տարեկանում Մասկը դարձավ միլիոնատեր, իսկ 28-ում (1999թ․)՝ վաճառեց ընկերությունը $307 միլիոնով Compaq համակարգիչներ արտադրողին: 30.01.2021 | 09:55 Մասկի 9 աներեւակայելի գաղափարներն ու կանխատեսումները Իր կարիերայի առաջին օրերից նա երեք կարեւոր երազանք ուներ՝ ինտերնետ բանկինգը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում, կանգնեցնել գլոբալ տաքացումը եւ մարդկանց ուղարկել Մարս: Եվ, կարծես թե, դրանցից ոմանք արդեն իրականացել են. Մասկը ստեղծեց PayPal-ը, գործարկեց Մարսի գաղութացման ծրագիրը, ինչպես նաեւ իրականացրեց SpaceX հրթիռների հաջող թռիչքների շարք: Մարսի բնակեցմամբ նա նաեւ հույս ունի փրկել մարդկությանը, եթե ինչ-որ բան պատահի Երկիր մոլորակի հետ: Մասկը մտահոգված է նաեւ այն փաստով, որ մարդու ուղեղը ավելի ու ավելի է պարտվում արհեստական բանականությանը, եւ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Լուսանկարը՝ cloudfront.net Մասկի հավակնոտ նախագծերը հիմնականում իրականանում են նրա խարիզմայի եւ տեսլական ունենալու շնորհիվ: Դրանք անվերապահ աջակցություն են ստանում ներդրողների կողմից եւ, ինչպես Tesla-ի դեպքում, միայն դա է օգնում հաղթահարել դժվար ժամանակները: Հազվագյուտ պարգեւ, որը շատերը կցանկանային ունենալ:Ջեֆ ԲեզոսՋեֆը ծնվել է 1964 թվականին Նյու Մեքսիկոյում, երբ նրա ծնողները ընդամենը 17 եւ 18 տարեկան էին: Նրա հայրը՝ շրջիկ կրկեսի դերասանը, չորս տարի անց լքեց ընտանիքը, իսկ Ջեֆին դաստիարակեց նրա խորթ հայրը՝ կուբացի գաղթական Բեզոսը:Նա Amazon-ի հիմնադիրն է, Kindle-ի ստեղծողը, The Washington Post-ի սեփականատերը: Գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը. Բեզոսի կարողությունը 2021թ․ հունվարի դրությամբ կազմում էր $182,2 մլրդ։ Դպրոցում Բեզոսը գերազանցիկ էր, ֆիզիկայի սիրահար: Նա անընդհատ ինչ-որ բան էր հորինում, օրինակ՝ ավտոմատ բացվող դարպաս կամ արեւային վառարան հովանոցից եւ փայլաթիթեղից: Համակարգչային գիտություն եւ ճարտարագիտություն է սովորել Փրինսթոնում: Ինստիտուտն ավարտելուց հետո նա շահավետ տեղ ստացավ Ուոլ Սթրիթում, այնուհետեւ հայտնվեց D.E.Shaw խոշոր հեջ ֆոնդում: Բայց 30 տարեկանում Բեզոսը թողեց իր հեղինակավոր աշխատանքը եւ որոշեց բացել գրախանութ: Այսպես սկսվեց նրա կարիերան առցանց առեւտրի ասպարեզում։ Լուսանկարը՝ igate.com Նա տեղափոխվեց Սիեթլ եւ հիմնեց Amazon-ը՝ կատարելով իսկական հեղափոխություն․ Բեզոսն առաջինն օգտագործեց մեծ տվյալները՝ բոլոր հաճախորդների մասին տեղեկատվությունը հավաքելու եւ դրանք մարքեթինգային նպատակով օգտագործելու համար: Ժամանակի ընթացքում առցանց գրախանութից Amazon-ը վերածվեց իսկական առցանց հիպերմարկետի, որն այսօր կազմում է ԱՄՆ էլեկտրոնային առեւտրի շուկայի 40%-ը:Որդու հաջողությունները շատ առումներով նրա մոր՝ Ջեքի Բեզոսի վաստակն է. Ջեֆի հոր հետ անհաջող ամուսնությունից հետո նա իր բոլոր ջանքերն ուղղեց տղայի կրթությանը: Ջեքին նրան ամեն օր 60 կիլոմետր տանում էր Հյուսթոնում տաղանդավոր երեխաների համար նախատեսված դպրոց, այնուհետեւ տեղավորեց ավագ դպրոցում՝ չնայած հսկայական մրցակցությանը: Թերեւս, հենց սա դարձրեց Բեզոսին այսպիսի մաքսիմալիստ: 03.02.2021 | 10:43 Բեզոսը կթողնի Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը Նա հավատում է հիմնարար գիտությանը եւ դրա արժեքին բիզնեսի համար․ նրա ընկերությունում աշխատում են ավելի քան 150 տնտեսագիտության դոկտորներ, ավելին, քան ցանկացած այլ IT կորպորացիայում: Ենթականերից Բեզոսը պահանջում է բարձրագույն իրավասություն եւ պատասխանատվություն՝ միաժամանակ նրանց թույլ է տալիս տեսախաղեր խաղալ աշխատանքային ժամերին: Նրանք պետք է վեց էջում ներկայացնեն եւ փաստարկեն ցանկացած ծրագիր կամ նախագիծ, եւ հետո միայն այն իրականացնեն: Ավելին, ընկերության ամբողջ աշխատանքը կառուցված է այնպես, որ ցանկացած նորարարություն հնարավոր լինի ներդնել առանց ավելորդ խոչընդոտների եւ բյուրոկրատիայի:Մասկի պես, Բեզոսը մանկուց սիրում էր տիեզերքի ուսումնասիրությունը. հենց դրան էր նվիրված նրա ավարտական թեզը: Այստեղ արդեն կար նրա պապի ազդեցությունը, որը ղեկավարում էր ԱՄՆ ատոմային էներգետիկայի հանձնաժողովը եւ աշխատում էր տիեզերական եւ հրթիռային տեխնոլոգիաների վրա DARPA ռազմական ծրագրում: Իր հոբբիում միլիարդատերը հետեւում էր ֆիզիկոս Ջերարդ Օ'Նիլի գաղափարներին, ով դեռ 1976թ.-ին առաջարկել էր մարդկանց այլ մոլորակ տեղափոխելու հայեցակարգը՝ Երկիր մոլորակում գլոբալ աղետների եւ սովի պատճառով։ Այնուամենայնիվ, Բեզոսը չէր սիրում դրա մասին շատ խոսալ. իր Blue Origin նախագիծը երկար տարիներ գաղտնի էր մնում: Միայն վերջերս Բեզոսը խոստովանեց, որ ամեն տարի վաճառում է $1 մլրդ արժողությամբ Amazon-ի բաժնետոմսեր եւ այդ գումարը ներդնում հրթիռների կառուցման մեջ: Մարկ ՑուկերբերգՄարկը ծնվել է 1984 թվականին Նյու Յորք նահանգում ատամնաբույժների ընտանիքում: Մասկը Facebook-ի հիմնադիրն է, Instagram-ի, WhatsApp-ի, Oculus VR-ի սեփականատերը:Վաղ տարիքից Մարկը սիրում էր ծրագրավորումը: Իր 10-ամյակին նրան համակարգիչ նվիրեցին, իսկ հայրը ցույց տվեց Atari BASIC ծրագրավորման լեզվի հիմունքները: 12 տարեկանում Մարկը ստեղծեց Zucknet ծրագիրը իր հոր ատամնաբուժական կլինիկայի համար, որը նման է ժամանակակից CRM-ին: Այդ ժամանակ ծնողները նրա համար ծրագրավորման ուսուցիչ վարձեցին: Այնուհետեւ Ցուկերբերգն ավարտեց Ֆիլիպսի մասնավոր ակադեմիան, որտեղ որպես դիպլոմային աշխատանք ստեղծեց երաժշտական նախասիրությունները ճանաչելու սեփական Synapse ծրագիրը: Ավելի ուշ Microsoft-ը փորձեց այն գնել $2 միլիարդով, սակայն Ցուկերբերգն ասաց, որ «ոգեշնչումը չի վաճառվում»:Դպրոցից հետո նա ընդունվեց Հարվարդի հոգեբանության ֆակուլտետ: Արդեն երկրորդ կուրսում նա հայտնի էր որպես տաղանդավոր ծրագրավորող: Հատուկ համալսարանի համար Ցուկերբերգը մշակեց CourseMatch եւ FaceMash2 ծրագրերը, իսկ 2004-ին, նույն Հարվարդի շրջանակում, գործարկեց Facebook սոցիալական ցանցը: Լուսանկարը՝ yandex.net Այդ գործընթացը նա նկարագրում է այսպես. մոտենում էր արվեստի պատմության վերջին քննությունը, որին Մարկն ընդհանրապես չէր պատրաստվել: Քննության ժամանակ պետք էր շարադրություն գրել գեղարվեստական որեւէ օբյեկտի արժեքի մասին: Ցուկերբերգը ստեղծեց ծրագիր, որը ցուցադրում էր արվեստի տարբեր նմուշներ եւ առաջարկում մեկնաբանություններ թողնել: Ի վերջո, նա գերազանց հանձնեց քննությունը, կատարեց եւս մի քանի թեստ եւ հասկացավ, որ հավելվածը պետք է ընդլայնել այնպես, որպեսզի մարդիկ կարողանան կիսվել իրենց մտքերով աշխարհում եղած ամեն ինչի մասին: Մեկ այլ վարկածի համաձայն, Ցուկերբերգը կայքի գաղափարն ու դիզայնը գողացել է ուսանողներ Դիվի Նարենդրայից եւ Ուինկլվոս եղբայրներից: 2009-ին Facebook- ը նրանց վճարեց $65 միլիոն փոխհատուցում: Երկրորդ կուրսից հետո Մարկը թողեց ուսումը եւ ամբողջությամբ նվիրվեց բիզնեսին: Այնուամենայնիվ, 2017-ին Ցուկերբերգը ստանում է Հարվարդի դիպլոմն ու ելույթ ունենում շրջանավարտների առջեւ: Պավել ԴուրովՊավելը ծնվել է 1984 թվականին Լենինգրադում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսների ընտանիքում (հայրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր է): Դուրովը «ВКонтакте» սոցիալական ցանցի եւ Telegram-ի հիմնադիրն է: 09.02.2021 | 12:59 Դուրով. Հունվարին Telegram-ը դարձել է ամենահաճախ ներբեռնվող հավելվածն աշխարհում Պավելը սկսեց սովորել դպրոցում Իտալիայում, որտեղ նրա հայրն աշխատել է մի քանի տարի: Ռուսաստանում նա գերազանցությամբ ավարտեց Ակադեմիական գիմնազիան`չորս լեզուների խորացված ուսուցմամբ եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նա լավագույն ուսանողներից էր, ինչի համար բազմիցս կրթաթոշակներ էր ստանում ՌԴ նախագահից եւ կառավարությունից։ Լուսանկարը՝ rferl.org 11 տարեկանից Դուրովը հետաքրքրված էր ծրագրավորմամբ: Դպրոցում բազմիցս կոտրում էր համակարգիչների գաղտնաբառերը: Համալսարանում նա գործարկեց Durov.com կայքը (ռեֆերատների էլեկտրոնային գրադարան) եւ Spbgu.ru-ն (ուսանողական ֆորում): Վերջինիս հարթակում Դուրովը տարբեր օգտահաշիվներից հաճախ ինքն իր հետ բանավեճեր էր կազմակերպում: Հետո արդեն ծանոթանալով Facebook-ին՝ նա ստեղծեց Student.ru-ն, որը հետագայում դարձավ «ВКонтакте» սոցիալական ցանց: Սթիվ ՋոբսՋոբսը ծնվել է 1955 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Մանկությունը եւ պատանեկությունն անցել են Փոլ Ջոբսի եւ ազգությամբ հայ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել էին նրան։ Որդեգրման պայմանագրի համաձայն՝ Ջոբսին որդեգրած ընտանիքը պետք է իրեն լավ կրթություն ապահովեր, ինչի համար Սթիվի հայրը ստիպված էր գումար վաստակել իր ավտոտնակում սարքավորումներ հավաքելով ու նորոգելով: Հենց այնտեղ էր, որ Ջոբսը կատարեց իր առաջին քայլերը՝ սեփական բիզնեսը ստեղծելու ուղղությամբ: Դպրոցում տղան դժկամությամբ էր սովորում՝ անտեսելով խիստ կարգապահությունը: Այնուամենայնիվ, տարրական դպրոցի ուսուցիչ տիկին Հիլը սկսեց նրան գումար, քաղցրավենիք եւ կոնստրուկտորներ տալ լավ գնահատականների համար. սա հիանալի շարժառիթ էր: Արդյունքում Սթիվը գերազանցությամբ ավարտեց տարրական դպրոցը, իսկ հինգերորդ դասարանի փոխարեն անմիջապես տեղափոխվեց վեցերորդ: Ավելի ուշ նա պնդեց, որ իրեն ավելի լավ դպրոց տեղափոխեն, եւ ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես: Այնտեղ Սթիվը հանդիպեց ինժեներ Լարի Լենգին, որը տղային բերեց Hewlett-Packard-ի գիտահետազոտական ակումբ: Հենց այնտեղ նա առաջին անգամ համակարգիչ տեսավ, լրջորեն հետաքրքրվեց էլեկտրոնիկայով եւ աշխատանքի անցավ HP-ում: 15 տարեկանում Ջոբսը վաստակեց իր առաջին ավտոմեքենան: Ավագ դասարաններում նա ծանոթացավ Սթիվ Վոզնյակի հետ, ով նույնպես հետաքրքրված էր համակարգիչներով: 1970-ականներին նրանք միասին այցելեցին «Ինքնաշեն համակարգիչների ակումբ», ստեղծեցին Apple ընկերությունը եւ յուրօրինակ գրաֆիկական ինտերֆեյսով Mac համակարգիչը: Իրենց առաջին համակարգիչները նրանք իրենց ընկերների եւ բարեկամների հետ հավաքում էին Ջոբսերի ավտոտնակում։ Հետագայում նրանք բաժանվեցին իրարից, եւ Սթիվը հիմնեց NeXT ընկերությունը, որը մշակում էր ինտերնետային հարթակներ համալսարանների եւ բիզնեսի համար: Apple-ի եւ NeXT-ի միաձուլման արդյունքում հայտնվեց Mac OS օպերացիոն համակարգը, իսկ Ջոբսն ու Վոզնյակը կրկին սկսեցին աշխատել միասին: Լուսանկարը՝ gazeta.ru Դպրոցից հետո Ջոբսն ընդունվեց Ռիդ հումանիտար քոլեջը, որտեղ ուսումնասիրում էր փիլիսոփայություն եւ հոգեւոր պրակտիկա, բայց վեց ամիս անց թողեց այն: Այնուամենայնիվ, գեղագրությունը, որը նա այնտեղ սովորեց, մեծ ազդեցություն ունեցավ Mac OS-ի գրաֆիկական դիզայնի վրա:Հոգեւոր լուսավորիչ որոնելիս՝ Ջոբսը ճանապարհորդեց Հնդկաստան՝ թողնելով իր աշխատանքը Atari խաղային ընկերությունում: Վերադառնալուց հետո նա հրապուրվեց բուդդիզմով՝ մինչեւ կյանքի վերջ: Tweet Դիտում՝ 3961