SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, ով հունվարի 7-ին դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, որոշել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը՝ Մարսը բնակեցնելու համար:Այս մասին հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Business Insider-ը։Ինչպես հայտարարել է Մասկը, Մարսի վրա իր կողմից նախատեսվող քաղաքի կառուցումը զգալի ներդրումներ կպահանջի: Նրա խոսքով, դա այն պատճառներից մեկն է, որը կարող է ստիպել իրեն բաժանվել իր ունեցվածքից: Մեկ այլ պատճառ էլ՝ աշխարհին ցույց տալն է, թե որքան վճռական է նա Մարսը բնակեցնելու հարցում:«Փաստորեն, ընկերությունների բաժնետոմսերից բացի, ես գործնականում ոչ մի դրամական արժեք ներկայացնող սեփականություն չեմ ունենա: Երբ աշխատավայրում գործերը լարված են ընթանում, ինձ դուր է գալիս քնել անմիջապես գործարանում կամ գրասենյակում: Եվ, բնականաբար, ինձ ինչ-որ տուն պետք կգա, որտեղ կապրեն երեխաներս։ Բայց ես կարող եմ պարզապես վարձել այն»,- նշել է գործարարը: 17.12.2020 | 10:31 Աշխարհի մեծահարուստներն այս տարի հարստացել են մոտ $2 տրիլիոնով Այն բանից հետո, երբ Մասկը առաջ անցավ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, նա փոխեց Twitter-ի էջում իր ամրագրած գրառումը: Այնտեղ նա տեղադրեց 2018թ․ արած գրառումը, որում խոստանում էր իր կարողության կեսը հատկացնել Մարսի վրա քաղաքի կառուցմանը:Ավելի վաղ Մասկը ասում էր, որ նախատեսում է 2050թ․ Մարս ուղարկել 1 մլն մարդ եւ հիմնել 1000 աստղաթիռներից բաղկացած նավատորմ՝ նրանց այնտեղ տեղափոխելու համար։ Նրանց համար, ովքեր չեն կարողանա իրենց դա թույլ տալ, Մասկը խոստացել է տրամադրել վարկեր, ինչպես նաեւ աշխատատեղեր Կարմիր մոլորակի վրա։ Հունվարի 7-ին կայացած աճուրդում Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը: Այդ պահին գործարարի կարողությունը գնահատվում էր մոտ $188,5 մլրդ։ Ներկայումս այն գերազանցել է $200 միլիարդը: Դեռեւս 2020-ի սկզբին Մասկի կարողությունը գնահատվում էր մոտ $27 մլրդ․ գործարարն այն ժամանակ հազիվ էր ընդգրկվել աշխարհի 50 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Սակայն Tesla-ի բաժնետոմսերի սրընթաց աճը, որը տարվա ընթացքում կազմեց 743%, հանգեցրեց նրա կարողության արագընթաց աճին։ Tweet Դիտում՝ 5495