Փաշինյան. «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա

19.08.2026 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#«իԳործ» #սփյուռքի մասնագետներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:


Անդրադառնալով աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ իր հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն կոնկրետ նշանակումներ արել է եւ առաջիկայում էլ սպասվում են նոր նշանակումներ։ 

Վարչապետն արձանագրել է՝ նրանցից ոմանք «իԳործ»-ի բերումով են առաջին անգամ առնչվել Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու հնարավորության հետ։

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարեհ Սինանյանն իր հերթին նշել է, որ նախորդ հինգ տարիների մասնակիցների 68-70%-ը մնացել է Հայաստանում, նրանցից 15%-ը շարունակում է պետական համակարգում աշխատել։

Ծրագրի մասնակիցների թիվը 45 է։ Նրանք ժամանել են Շվեդիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Հորդանանից, Բելառուսից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իրանից եւ Ավստրիայից։
Դիտում՝ 1083

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW