Ամիօ Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ Բանկից հայտնել են, որ 6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ռեկորդային ժամկետում՝ տեղաբաշխման մեկնարկից ընդամենը 30 ժամ անց։«Արձանագրված արդյունքը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների բարձր վստահության եւ առաջարկվող ֆինանսական գործիքի գրավչության մասին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Պարտատոմսերից ստացվող կուպոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։Պարտատոմսերի պայմաններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում:Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1847