Աշխարհի մեծահարուստներն այս տարի հարստացել են մոտ $2 տրիլիոնով

17.12.2020 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Ջեֆ Բեզոս
Չնայած այն հանգամանքին, որ 2020թ․ նշանավորվեց COVID-19 համավարակով, անցնող տարում աշխարհի ավելի քան 2200 միլիարդատեր հարստացել է $1,9 տրիլիոնով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Forbes-ը։

Աշխարհի բոլոր միլիարդատերերի համատեղ կարողությունը գնահատվում է $11,4 տրիլիոն: Forbes-ի հաշվարկներով՝ այս ցուցանիշը 20%-ով ավելին է, քան նրանց համատեղ կարողությունը 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Մեծահարուստների կարողության նման աճի հիմնական պատճառ է հանդիսացել ֆոնդային շուկաների աճը, որը շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում:

Ամերիկացի ավելի քան 600 միլիարդատերերի կարողությունը կազմում է $4 տրիլիոն․ տարեսկզբից այս ցուցանիշն աճել է $560 միլիարդով, ինչին եւս նպաստել է աճը ֆոնդային շուկաներում։

Կապիտալի ռեկորդային աճ է գրանցել Իլոն Մասկը, որի կարողությունն ավելացել է $110 միլիարդով ՝ մինչեւ $137 միլիարդ, ինչը նրան դասեց աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երրորդ տեղում: Մասկի կարողության աճն ապահովել են Tesla Motors-ի բաժնետոմսերը, որոնք թանկացել են 630%-ով:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, 2020թ․ իր կապիտալն ավելացրել է $67,5 միլիարդով՝ հասցնելով այն $182 միլիարդի:
Դիտում՝ 5019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW