Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերության բաժնետոմսերը մեկ օրվա ընթացքում թանկացել են 150%-ով, հայտնել է Financial Times-ը։ Օգոստոսի 19-ին Nasdaq բորսայում Moderna-ի մեկ արժեթղթի արժեքը գերազանցել է 160 դոլարը։ Նախորդ օրը Moderna-ի արժեթղթի գինը կազմում էր մոտ 63 դոլար։Այսպես է շուկան արձագանքել է ընկերության հայտարարությանը՝ մելանոմայի դեմ փորձարարական թերապեւտիկ պատվաստանյութի հաջողված փորձարկումների մասին, որը մշակվում է մեկ այլ ամերիկյան Merck ընկերության հետ համատեղ։ Պատվաստանյութը պատրաստվում է անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար՝ հիմնվելով հիվանդի ուռուցքի եզակի գենետիկական հետքի եւ մՌՆԹ-ի վրա։Այս հաղորդագրության հրապարակումից հետո Moderna-ի կապիտալիզացիան գերազանցել է 55 միլիարդ դոլարը։ Ընկերությունն իր առավելագույն ցուցանիշին՝ ավելի քան 180 միլիարդ դոլարի կապիտալիզացիային, հասել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի թողարկումից հետո։Moderna-ի համահիմնադիրը եւ տնօրենների խորհրդի նախագահը Նուբար Աֆեյանն է։Կարդացեք նաեւ. Նուբար Աֆեյանը՝ կյանքի, վախերի եւ քաղցկեղի դեմ պատվաստանյութի մասին: Tweet Դիտում՝ 2265