Մասկը $100 մլն մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

22.01.2021 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #մրցույթ
SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը խոստացել է պարգեւատրել ածխաթթու գազի կառավարման ամենաարդյունավետ մեթոդը մշակողներին:

«Ես $100 միլիոն եմ նվիրաբերում որպես մրցանակ՝ ածխաթթու գազը որսալու լավագույն տեխնոլոգիայի համար»,- գրել է նա Twitter-ի իր էջում՝ հավելելով, որ մրցույթի մանրամասն պայմանները կհրապարակի հաջորդ շաբաթ:

«Խոսքը գնում է ածխաթթու գազի արդյունաբերական եւ էներգետիկ աղբյուրներից տարանջատման եւ երկար ժամանակ մթնոլորտից մեկուսացման տեխնոլոգիայի մասին: Ենթադրվում է, որ նմանատիպ մեթոդը կարող է օգնել գլոբալ տաքացման եւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարում»,- գրում է Rusbase:



Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ որոշել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը՝ Մարսը բնակեցնելու համար: Նա նախատեսում է 2050թ․ Մարս ուղարկել 1 մլն մարդ եւ հիմնել 1000 աստղաթիռներից բաղկացած նավատորմ՝ նրանց այնտեղ տեղափոխելու համար։ Նրանց համար, ովքեր չեն կարողանա իրենց դա թույլ տալ, գործարարը խոստացել է տրամադրել վարկեր, ինչպես նաեւ աշխատատեղեր Կարմիր մոլորակի վրա:
Դիտում՝ 6262

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW