Մինչ ուրիշները մտահոգված են համավարակով եւ կլիմայի փոփոխությամբ, Իլոն Մասկը երազում է տիեզերական թռիչքների, մարդկանց եւ մեքենաների սիմբիոզների եւ անօդաչու էլեկտրական մեքենաների մասին: RBC-ն ներկայացնում է նրա կանխատեսումներից ամենահավակնոտները: 1. Մարսի բնակեցումը եւ միջմոլորակային քաղաքակրթությունըԴեռեւս 2016-ին գյուտարարն ու ձեռներեցը խոստացել էր, որ իր SpaceX ընկերությունը մոտակա 9 տարում թռիչքներ կկազմակերպի դեպի Մարս: Նա նույնիսկ հայտարարել էր կամավորներ ուղարկելու մանրամասն պլանի եւ Mars Colonial Transporter-ի շրջանակում չվերթների ժամանակացույցի մասին: 2020-ի հոկտեմբերին կանխատեսումը բարելավվեց. այժմ մեզ խոստանում են թռիչքներ կազմակերպել արդեն 2024 թվականին: Նոր տարեթիվը պատահական չի ընտրվել. կանխատեսումների համաձայն, 2024 թվականին Երկիր մոլորակն ամենամոտը կլինի Մարսին: Այսպես կոչված «մեկնարկային պատուհանը» հայտնվում է յուրաքանչյուր 26 ամիսը մեկ եւ հնարավորություն տալիս զգալի չափով հրթիռային վառելիք խնայել:Առաջին SpaceX Starship տիեզերանավը կուղարկվի առանց անձնակազմի: Այն բազմակի օգտագործման կլինի եւ կօգտագործվի նաեւ դեպի Լուսին թռիչքների համար: Սակայն 6 տարի անց Մարս կտեղափոխվեն նաեւ անձնակազմի առաջին անդամները: Ընդհանուր առմամբ, Starship-ը կարող է տեղափոխել մինչեւ 100 տոննա բեռ եւ մոտ 100 մարդ: 10.01.2021 | 13:10 Մասկը կվաճառի իր ողջ ունեցվածքը՝ Մարսը բնակեցնելու համար Մասկը Մարսի բնակեցումն առաջընթաց է համարում ոչ միայն տիեզերագնացության ոլորտում: Նա վստահ է, որ Երկրագնդի վրա Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու դեպքում կփրկվեն միայն գաղութաբնակները: Եվ այդ ժամանակ Մարսը կկարողանա վերակենդանացնել մարդկությունը.«Եթե սկսվի երրորդ աշխարհամարտը, մենք ուզում ենք համոզվել, որ մեկ այլ տեղ կպահպանվեն մարդկային քաղաքակրթության սերմերը, որոնք կկարողանան վերադառնալ Երկիր մոլորակ եւ վերջ դնել մութ դարերին»: Լուսանկարը՝ iphones.ru Սակայն, հիմնական նպատակը, ըստ Մասկի, այն է, որ մենք կարողանանք ապրել ցանկացած մոլորակի կամ միանգամից մի քանիսի վրա. «Եթե ապագայում մենք չկարողանանք ազատորեն շարժվել աստղերի մեջ եւ դառնանք միջմոլորակային տեսակ, ես անչափ կտխրեմ»:2. 20 տարում ինքնավար մեքենաները համաշխարհային ստանդարտ կդառնանԱրդեն 2021-ին, ըստ Մասկի, Tesla-ի նոր մեքենաները կդառնան լիովին ինքնավար: Սա նշանակում է, որ դրանք կկարողանան ամբողջ կառավարումը վերցնել իրենց վրա՝ առանց մարդկային որեւէ վերահսկողության:Այնուամենայնիվ, Մասկին այնքան էլ չեն հավատում. վերջին հինգ տարում նա միայն կանխատեսում է անօդաչու թռչող սարքերի հաղթանակը: Սակայն այս անգամ նրա օգտին է խոսում նոր ծրագրային ապահովումը՝ Tesla Full Self-Driving-ը, որի բետա տարբերակն արդեն պատրաստ է: Այն կհավաքի եւ կվերլուծի մեքենավարման ողջ փորձը, որպեսզի օգտագործի դա բոլոր մեքենաներում, որոնց վրա տեղադրված կլինի հատուկ օպերացիոն համակարգ: «Մեկ տարի հետո մենք կունենանք ավելի քան մեկ միլիոն մեքենա լիովին ինքնավար կառավարմամբ եւ ծրագրային ապահովմամբ»: Լուսանկարը՝ itc.ua Խոսքը ռոբոտացված տաքսիների մասին է, որոնցից յուրաքանչյուրն իր սեփականատիրոջը տարեկան $30 հազ. կբերի: Հիմնական դժվարություններն այժմ կարգավորման դաշտում են, որը մինչ այժմ թույլ չի տալիս ամբողջովին փոխանցել կառավարումը մեքենաներին: Բայց ԱՄՆ որոշ նահանգներում օրենքներն ավելի ազատ են, եւ Tesla-ն մեծ հույսեր է կապում դրանց հետ:3. Ավտոմատացումը կհանգեցնի բազային եկամուտի հայտնվելունԻնքնակառավարվող մեքենաները միլիոնավոր պրոֆեսիոնալ վարորդների եւ առաքիչների գործազուրկ կթողնեն: Մասկը կանխատեսում է, որ առաջիկա 20 տարիներին ավտոմեքենաների ինքնավարության աճի պատճառով մարդկանց մինչեւ 15%-ը գործազուրկ կդառնա:Ռոբոտներն ու արհեստական բանականությունն ի վերջո «կսպանեն» նույնիսկ այն մասնագիտությունները, որոնք մենք համարում էինք անհասանելի մեքենայի համար, այսինքն՝ մտավոր եւ ստեղծարար: Եվ այստեղ, ըստ Մասկի, մեզ սպասում է նոր սոցիալական իրողություն՝ բացարձակ բազային եկամուտ (UBI): 22.01.2021 | 14:42 Մասկը $100 մլն մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել Սա նշանակում է, որ ամբողջ երկրների բնակիչները որոշակի գումար կստանան, անկախ նրանից՝ աշխատում են նրանք, թե ոչ: Նման սխեմա արդեն փորձարկվել է Ֆինլանդիայում (անհաջող) եւ նախատեսվում է գործարկել Գերմանիայում: Մասկը կարծում է, որ այս որոշումը սոցիալական աղետից խուսափելու միակ միջոցն է, երբ ավտոմատացումը իսկապես դառնա զանգվածային:4. Ուղեղը հնարավոր է կառավարել նեյրոչիպի միջոցովՎերջերս Մասկը ներկայացրեց իր Neuralink չիպը, որը կարող է տեղադրվել ուղեղում՝ օգնելու համար վնասվածքներ կամ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց:Բայց սրանով նա չի նախատեսում եզրափակվել. գործարարը վստահ է, որ ապագայում մենք կկարողանանք կառավարել մեր ուղեղը նեյրոինտերֆեյսի եւ համակարգչի կամ սմարթֆոնի օգնությամբ: Սա թույլ կտա հիշողությունից հանել պատկերներ եւ ցանկացած այլ տեղեկատվություն: Եվ այդ ժամանակ լուսանկարվելու, լեզուներ սովորելու կամ վկայություն տալու կարիք չի լինի. այս ամենը հնարավոր կլինի դուրս բերել անմիջապես ուղեղից: Նաեւ հնարավոր կլինի միանգամից ուղեղին հեռարձակել երաժշտություն եւ տեսանյութ: Այնուամենայնիվ, Neuralink-ի թիմը չի կիսում Մասկի լավատեսությունը: Լուսանկարը՝ ixbt.com 5. Մարդկանց եւ մեքենաների սիմբիոզԼիակատար ավտոմատացման մեկ այլ հետեւանք է՝ արհեստական բանականության եւ մարդկանց մրցակցությունը: Հնարավոր է, հենց նեյրոչիպերի շնորհիվ հայտնվեն առաջին կիբորգները. մարդիկ ստիպված կլինեն սերտորեն համագործակցել արհեստական բանականության հետ առցանց: Համակարգիչները հսկայական տվյալների օգտագործմամբ հաշվարկներ են անելու, իսկ մարդիկ՝ կվերլուծեն իրավիճակը եւ որոշումներ կկայացնեն:«Կարծում եմ ՝ ժամանակի ընթացքում մենք ականատես կլինենք կենսաբանական եւ թվային բանականության միաձուլման: Ուղեղի համար կապի բարձր արագությամբ ինտերֆեյսները կլինեն այն, ինչը թույլ կտա հասնել մարդու եւ արհեստական բանականության միջեւ սիմբիոզի, եւ, հնարավոր է, կլուծի համակարգերի կառավարման եւ մարդկանց «անպիտանելիության» խնդիրը»:6. Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-իցՄասկը վստահ է, որ Չինաստանի տնտեսությունը շուտով երկու-երեք անգամ կգերազանցի ԱՄՆ-ինը: Չինաստանի ՀՆԱ-ն $14,14 տրիլիոն է, իսկ ԱՄՆ-ինը՝ $21,44 տրիլիոն: Միաժամանակ, Չինաստանի բնակչությունը գրեթե 4 անգամ գերազանցում է Միացյալ Նահանգներինը:«Այսպիսով, ԱՄՆ տնտեսության նկատմամբ գերիշխելու եւ կրկնապատկելու համար Չինաստանին անհրաժեշտ է ընդամենը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասցնել ամերիկյանի կեսին»,- նշում է նա: 28.12.2020 | 10:15 CEBR․ 2028-ին Չինաստանը կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունը Մասկն ընդգծում է, որ ԱՄՆ-ն ունի նորարարություններ՝ հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն չինացիները շատ աշխատասեր են ու սովոր չեն հանձնվել:«Միացյալ Նահանգները, հատկապես Կալիֆոռնիան եւ Նյու Յորքը, չափազանց երկար ժամանակ հաղթում էին: Երբ սպորտային թիմերը մեկը մյուսի հետեւից հաղթում են մրցաշարը, նրանք հանգստանում են ու սկսում պարտվել»:7. Բոլոր տրանսպորտային միջոցները կդառնան էլեկտրականԸստ Մասկի՝ տասը տարի անց ԱՄՆ-ում նոր մեքենաների կեսը կլինի էլեկտրական, իսկ ժամանակի ընթացքում՝ մնացած բոլորը: Հեղուկ վառելիքով աշխատելու են միայն հրթիռները: Նա այս մասին խոսել էր դեռեւս 2015-ին.«Չեմ կասկածում, որ մի օր ամբողջ տրանսպորտը, բացառությամբ, գուցե, հրթիռների կդառնա ամբողջովին էլեկտրական: Բացարձակապես բոլորը: Ինքնաթիռներ, գնացքներ, մեքենաներ, բոլոր նավերը: Միակ հարցը՝ ե՞րբ դա տեղի կունենա»: Լուսանկարը՝ rbk.ru Cairn Energy Research Advisors-ը 2021-ին կանխատեսում է էլեկտրական մեքենաների վաճառքի 36% աճ: Դա տեղի կունենա այն բանի շնորհիվ, որ շատ երկրներ պետական մակարդակով լոբբինգ են անում այդ ուղղությամբ:8. Արհեստական բանականությունը XXI դարի ամենավտանգավոր զենքն էՄասկը համոզված է, որ արհեստական բանականությունը շատ ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը. «Գտնում եմ, որ ամենալուրջ սպառնալիքը, որին վաղ թե ուշ բախվելու ենք որպես քաղաքակրթություն, արհեստական բանականությունն է»:Մասկն առաջին անգամ խոսեց արհեստական բանականության սպառնալիքի մասին դեռեւս 2014-ին: Ավելի ուշ նա ասաց, որ հիմնական վտանգն այն է, որ այս տեխնոլոգիան պատկանում է խոշոր կորպորացիաներին: Իսկ 2020-ին նա կրկին մտահոգություն հայտնեց այս կապակցությամբ Google-ին պատկանող DeepMind-ի զարգացման հետ կապված: Ըստ Մասկի՝ հինգ տարվա ընթացքում արհեստական բանականությունը կգերազանցի մարդուն, եւ դրա հետեւանքները կարող են կործանարար լինել:9. Արագընթաց թունելները կփոխարինեն մայրուղիներինՆման թունել Մասկն առաջին անգամ առաջարկել էր դեռեւս 2013-ին: Շինարարությամբ զբաղվեց Boring ընկերությունը, որը 2020-ի մայիսին ավարտել էր Լաս Վեգասի տակ թունելների կառուցումը: Մասկը դեռեւս 2018-ին շրջագայեց անավարտ թունելի միջով.«Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա արդեն 2021-ի հունվարին հնարավոր կլինի տեղաշարժվել ավելի քան 200 կմ/ժամ արագությամբ: Դա անելու համար հարկավոր է մեքենայով սուզվել թունելի մեջ հատուկ հարթակի օգնությամբ»: Լուսանկարը՝ cdni.rt.com Կան նաեւ այլ ընկերություններ, որոնք փորձում են իրագործել Մասկի տեխնոլոգիան: Նոյեմբերին Virgin Hyperloop-ն առաջին անգամ փորձարկեց ուղեւորներով արագընթաց կապսուլան.«Այն նույնպես շարժվում է թունելով, սակայն դեռեւս 172 կմ/ժամ արագությամբ: Ապագայում նրանք խոստանում են արագությունը հասցնել մինչեւ 2 հազ. կմ/ժ արագության՝ 2,5 անգամ ավելի արագ, քան ինքնաթիռը եւ գրեթե կրկնակի արագ ձայնի արագությունից: Նրանք ցանկանում են դրան հասնել թունելի ներսում առկա վակուումի եւ բարձր ճնշման հաշվին: Սա արդեն առաջարկվել էր 1909 թվականին, երբ առաջացավ Vatrican-ի վակուումային գնացքի գաղափարը»:Ապագան միշտ ոգեշնչել է Մասկին՝ թե որպես գործարարի, թե որպես գյուտարարի: Իսկ նա էլ մեզ բոլորիս է ոգեշնչում.«Կարծում եմ, կարեւոր է, որ ապագան ոգեշնչող եւ գրավիչ լինի: Ես պարզապես մտածում եմ, որ պետք է լինեն պատճառներ, որոնց համար դու արթնանում ես առավոտյան եւ ուզում ես ապրել: Ինչո՞ւ եք ուզում ապրել: Ի՞նչ իմաստ ունի: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում: Ի՞նչ է Ձեզ դուր գալիս ապագայի մեջ»:Գուցե դա է պատճառը, որ մենք դեռեւս հավատում ենք նրա կանխատեսումներին, նույնիսկ ամենաաներեւակայելիներին: Tweet Դիտում՝ 4295