CEBR․ 2028-ին Չինաստանը կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունը

28.12.2020 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#CEBR #Չինաստան #ԱՄՆ
Համավարակի պատճառով Չինաստանի տնտեսությունը նախատեսվածից հինգ տարով ավելի շուտ առաջ կանցնի ԱՄՆ-ի տնտեսությունից, կարծում են Բրիտանական տնտեսական եւ բիզնես հետազոտությունների կենտրոնի (Centre for Economics & Business Research, CEBR) վերլուծաբանները։

Մասնավորապես, ինչպես հաղորդում է RBC-ն, Չինաստանն իր ՀՆԱ-ի ծավալով կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն արդեն 2028 թվականին։ Դեռեւս մեկ տարի առաջ CEBR-ը կարծում էր, որ իր տնտեսությամբ Չինաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից հինգ տարով ավելի ուշ՝ 2033 թվականին։ CEBR-ը նաեւ նշում է, որ արդեն 2023 թվականին Չինաստանը կարող է դառնալ եկամուտի բարձր մակարդակով երկիր։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անցած ամիս ասել էր, որ երկրի տնտեսությունը «լիովին կարող է» կրկնապատկվել 2035 թվականին՝ համաձայն կառավարության նոր հնգամյա ծրագրի, որի նպատակն է 15 տարում հասնել «ժամանակակից սոցիալիզմի»։

CEBR-ի կանխատեսմամբ՝ տասնամյակի ավարտին, բացի ԱՄՆ-ից եւ Չինաստանից, խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների եռյակում կներառվի Հնդկաստանը, որն այսօր վարկանիշում զբաղեցնում է վեցերորդ տեղը։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2019թ․ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կազմել էր $21,4 տրլն, Չինաստանինը՝ $14,3 տրլն, իսկ Հնդկաստանինը՝ $2,8 տրլն։

Չինաստանը համավարակից տուժած առաջին տնտեսությունն էր, սակայն, կառավարության տվյալներով, այն արագ վերականգնվել է։ Ըստ զեկույցի, դա արեւմտյան երկրներին պետք է դրդի ավելի շատ հետեւել Ասիայում տեղի ունեցող զարգացումներին:
Դիտում՝ 5258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW