Tesla-ն $1,5 մլրդ է ներդրել բիթքոինի մեջ

08.02.2021 | 21:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Tesla-ն $1,5 մլրդ է ներդրել բիթքոին կրիպտոարժույթի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կայքում հրապարակված ընկերության զեկույցը:


«Մենք ընդհանուր առմամբ $1,5 մլրդ ենք ներդրել բիթքոինի մեջ` մեր քաղաքականությանը համապատասխան, եւ կարող ենք ժամանակավորապես կամ երկարաժամկետ թվային ակտիվներ ձեռք բերել եւ պահել: Ավելին, առաջիկայում մենք նախատեսում ենք սկսել օգտագործել բիթքոինը որպես մեր ապրանքների համար վճարման ձեւ»,- ասված է փաստաթղթում:



Նշենք, որ փետրվարի 8-ին բիթքոինը թանկացավ 11,8%-ով՝ մինչեւ $43,8 հազար: Միաժամանակ, իր գագաթնակետին բիթքոինը հասավ $44,9 հազարի: Այսպիսով, կրիպտոարժույթի արժեքը թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը:

Banks.am-ը հիշեցնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Իլոն Մասկի ակտիվների ընդհանուր արժեքն աճել է $11,5 միլիարդով: Գործարարի կարողությունը հասել է $184.3 միլիարդի։ Անցած շաբաթ Tesla-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 7,4%-ով: Փետրվարի 5-ին մեկ արժեթղթի գինը հասել էր $852,23:



Շաբաթվա ընթացքում առավելագույն շահույթ ստացած աշխարհի 10 ամենահարուստ ձեռնարկատերերի ցուցակում Մասկը զբաղեցրել է առաջին տեղը:

Դիտում՝ 4560
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW