Ամերիկացի գործարար, SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը բրիտանացի հայտնի գրող, Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգին պատմել է բիթքոինի առավելությունների մասին՝ ի տարբերություն կենտրոնական բանկերի կողմից թողարկվող փողերի։Ինչպես հայտնում է RBC-ն, Մասկի եւ Ռոուլինգի միջեւ խոսակցությունը տեղի է ունեցել Twitter սոցիալական ցանցում, որի ընթացքում Մասկը կրիպտոարժույթն ավելի կայուն է գնահատել։Ռոուլինգը գրել է, որ չի հասկանում՝ ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը, եւ խնդրել է համացանցի օգտատերերին բացատրել իրեն կրիպտոարժույթի էությունը։ Սակայն բազմաթիվ բացատրությունները չեն օգնել գրողին։ «Մարդիկ բացատրում են ինձ, թե ինչ է բիթքոինը, եւ, անկեղծ ասած, դա ինձ համար դատարկ խոսքեր են»,- գրել է Ռոուլինգը։Նրա խնդրանքին արձագանքել է նաեւ Իլոն Մասկը։ Նա գրել է, որ կենտրոնական բանկերի կողմից փողերի զանգվածի մեծ ծավալի թողարկման պատճառով բիթքոինն ավելի կայուն արժույթ է թվում։ Առանձին գրառմամբ էլ նշել է, որ 0,25 բիթքոին ունի։Ներկայումս բիթքոինը արժե մոտ $9,3 հազ․։ Անցած շաբաթ կրիպտոարժույթի արժեքը առաջին անգամ փետրվար ամսից աճել էր մինչեւ $10 067՝ ավելանալով ավելի քան 6%-ով։ Բիթքոինի առավելագույն արժեքը գրանցվել էր 2017թ․ դեկտեմբերին, այն ժամանակ կրիպտոարժույթը վաճառվում էր $20 հազարով։ Tweet Դիտում՝ 4000