Իլոն Մասկի ակտիվների ընդհանուր արժեքը մեկ շաբաթում աճել է $11,5 միլիարդով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Forbes-ը:Պարբերականի հաշվարկների համաձայն՝ գործարարի կարողությունը հասել է $184,3 միլիարդի: Անցած շաբաթ Tesla-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 7,4%-ով: Փետրվարի 5-ին մեկ արժեթղթի գինը հասել էր $852,23:Ինչպես նշում է Forbes-ը, շաբաթվա ընթացքում առավելագույն շահույթ ստացած աշխարհի 10 ամենահարուստ ձեռնարկատերերի ցուցակում Մասկը զբաղեցնում է առաջին տեղը: 30.01.2021 | 09:55 Մասկի 9 աներեւակայելի գաղափարներն ու կանխատեսումները Այս ցանկի երկրորդ տեղում է չինական Pinduoduo առցանց առեւտրի հարթակի հիմնադիր Կոլին Չժեն Խուանը: Հաշվետու ժամանակահատվածում նրա կարողությունն աճել է $10,7 միլիարդով` հարթակի նկատմամբ աճող պահանջարկի ֆոնին:Այս ցուցակում ներառվել են նաեւ Alphabet հոլդինգի մաս կազմող ամերիկյան Google կորպորացիայի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը: Առաջինը հարստացել է $10,4 միլիարդով, երկրորդը՝ $10 միլիարդով: Alphabet-ն անցած շաբաթվա սկզբին ներկայացրեց իր կորպորատիվ հաշվետվությունը, որը ներդրողները դրական գնահատեցին:Forbes-ի գնահատմամբ` Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել է $7,7 միլիարդով` կազմելով $194,7 միլիարդ: Ընկերության բաժնետոմսերի գինը շաբաթվա ընթացքում աճել է 4,6%-ով: Փետրվարի 5-ի դրությամբ Amazon-ի արժեթղթի գինը կազմում էր $3352,15: Tweet Դիտում՝ 4205