Բեզոսը կթողնի Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
03.02.2021 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ thestar.com

Բեզոսը ստանձնելու է տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը: «Որպես նախագահ՝ մտադիր եմ կենտրոնանալ նոր պրոդուկտների վրա: Էնդին լավ հայտնի է ընկերության ներսում և աշխատում է Amazon-ում գրեթե այնքան ժամանակ, որքան ես: Նա կլինի ականավոր առաջնորդ, և ես լիովին վստահում եմ նրան»,- ասված է ընկերության աշխատակիցներին ուղղված Բեզոսի նամակում։
Գործարարը հավաստիացրել է, որ կշարունակի մասնակցել Amazon-ի կարեւոր նախագծերում: Միաժամանակ, նա նշել է, որ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել իր Bezos Earth Fund բարեգործական հիմնադրամին, Blue Origin ավիատիեզերական ընկերությանը, The Washington Post թերթին եւ Amazon Day 1 Fund-ին։
Բեզոսը ղեկավարում է Amazon-ը 1994թ․ հուլիսից՝ ընկերության հիմնադրման օրվանից։ Մեկ տարի անց գործարկվեց առցանց խանութը: Amazon-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Սիեթլում (Վաշինգտոն նահանգ)։ Ներկայումս Amazon-ն աշխարհի ամենամեծ առցանց ռիթեյլներից է։ Ընկերությունն աշխատում է ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում և եվրոպական երկրներում:
Աշխատակիցներին ուղղված Բեզոսի նամակը հրապարակվել էր Amazon-ի 2020թ․ ֆինանսական հաշվետվության հետ միաժամանակ։ Այսպես, ընկերության զուտ շահույթը աճել է մինչեւ $21,3 մլրդ՝ նախորդ տարվա $11,6 մլրդ-ի դիմաց։ Գործառնական շահույթը կազմել է $22,9 մլրդ (2019-ին՝ $14,5 մլրդ): Իսկ վաճառքների ծավալն աճել է 38%-ով և կազմել $386,1 մլրդ:
Forbes-ի տվյալներով՝ Բեզոսի կարողությունը կազմում է $196,2 մլրդ։
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: