Telegram մեսենջերի ժողովրդականության գաղտնիքը կայանում է օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու եւ հավելվածի որակը բարելավելու հարցում հետեւողականության մեջ: RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է մեսենջերի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Պավել Դուրովը:«Ո՞րն է մեր գաղտնիքը: Հետեւողականությունը: Վերջին 7,5 տարվա ընթացքում մենք հետեւողականորեն պաշտպանել ենք մեր օգտատերերի գաղտնիությունը եւ պարբերաբար բարելավել մեր հավելվածների որակն ու ծառայությունների փաթեթը»,- գրել է Դուրովը: Նա տեղեկացրել է, որ հունվարին Telegram–ը դարձել է աշխարհում ամենահաճախ ներբեռնվող բջջային հավելվածը: Ըստ Դուրովի, 2013-ին՝ մեսենջերի գործարկումից ի վեր, ամեն տարի օգտատերերի թիվն աճել է ավելի քան 40%-ով:Ըստ Sensor Tower վերլուծական ընկերության՝ հունվարին Telegram-ը Android օգտագործողների շրջանում դարձել է ամենաշատ ներբեռնված հավելվածը, իսկ iOS-ում այն զբաղեցնում է չորրորդ տեղը: Մեսենջերի տեղադրումների ընդհանուր թիվը հասել է 63 միլիոնի, ինչը 3,8 անգամ ավելին է, քան նախորդ տարվա հունվարին:«Telegram-ի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց տարվա սկզբին, երբ WhatsApp մեսենջերը հայտարարեց գաղտնիության նոր քաղաքականության ներդրման մասին: Հունվարի 8-ին WhatsApp-ի վարչակազմը հայտնեց, որ մեսենջեր օգտագործողների անձնական տվյալները փոխանցվում են Facebook-ի բոլոր հավելվածների տրամադրությանը: WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության փոփոխությունից հետո Դուրովը հայտարարեց օգտատերերի դեպի Telegram արագացված «վազքի» մասին»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 1976